Ռուսաստանը կարող է վերսկսել Լիբանանին մարդասիրական օգնության տրամադրումը
INTERNATIONAL NEWSՌուսաստանը քննարկում է Լիբանանին մարդասիրական օգնության տրամադրումը վերսկսելու հարցը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զասիպկինը:
«Մենք մեր հնարավորությունների սահմաններում քննարկում ենք մարդասիրական օգնության տրամադրման վերսկսման հարցը: Ուշադրության տակ ունենալով այս ոլորտում մեր հատուկ պայմաններում լինելը՝ մենք այս հարցն այսպես չենք թողնի»- նշել է Զասիպկինը:
«Երկար ժամանակ մենք տրամադրում էինք նյութական օգնություն, սակայն պայմանները փոխվեցին: Օրինակ` Ուկրաինայում սկսված կոնֆլիկտի հետևանքով Ռուսաստանը մեծ մասշտաբով օգնություն սկսեց ուղարկել Ուկրաինայի արևելյան շրջանին»,- ընդգծել է դեսպանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



