Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ-ն իր ռազմական ծախսերը կառուցում է ըստ ռազմական կարիքների և այլ ոչ թե հարևանների հետ մրցավազքի համատեքստում

BLOG

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ-ում ս.թ. սեպտեմբերի 21-ի զորահանդեսը կարծես բավական բան է փոխել հարևան Ադրբեջանում «իրականություն վերադառնալու» ու ռեգիոնում ռազմական բաղադրիչի մասով առկա հավասարակշռությունն իրապես ընկալելու տեսանկյունից: Ռազմական շքերթի ժամանակ ցուցադրված «Տոչկա», «Սկադ», «Իսկանդեր» հրթիռային, ռեակտիվ կրակի՝ «Սմերչ», ՀՕՊ՝ «Ս-300» համակարգերը, ՌԷՊ միջոցները, որոնց գերակշիռ մասը ռուսական արտադրության են, ևս մեկ անգամ փաստում են, որ ՌԴ-ում ծախսելով միլիարդներ, Ադրբեջանը, ՀՀ-ի նկատմամբ առնվազն՝ այս պահի դրությամբ, չունի ռազմական ներուժի գերակայություն հատկապես զինտեխնիկայի տիպատեսակային հարաբերակցության առումով:
Որպես ՀՀ-ի ռազմական շքերթի պատասխան, որի թիրախը առավելապես ներքին լսարանն էր, Բաքվում սկսեցին տարբեր կարծիքներ տարածվել, թե ՀՀ-ում ցուցադրված տեխնիկայի մի մասն առնվազն Երևանի վերասկողության տակ չէ, կամ այլ մակրոտարածաշրջանային խնդիրների լուծման համար է ՀՀ-ում տեղակայված: Ավելին՝ սկսեցին խոսել Ուկրաինայից ու Պակիստանից մեծ հեռահարության հրթիռային համակարգեր ձեռք բերելու մասին:

Ավելի ուշ, հասկանալով, որ այսօր ուժային պարիտետը ոչ հոգուտ Ադրբեջանի է, Ի.Ալիևը սկսեց խոսել, թե ԼՂ հարցում իրենց ճնշում են, որպեսզի ստիպեն ճանաչել վերջինիս անկախությունը: Զուգահեռաբար սկսեցին ԼՂ-ի սահմանակից շրջաններում զորավարժանքներ անցկացնել՝ ի ցույց դնելով իրենց տիրապետման տակ առկա գրեթե ողջ զինանոցը: 

Պարզ է, որ սեփական ռազմական հզորության որոշ բաղադրիչներ ցուցադրելով, Բաքվում նաև փորձում էին լուծել ներքին քարոզչական խնդիրներ: Մյուս կողմից, սթափ գիտակցելով, որ առկա իրավիճակում ռազմական ուղով խնդրի լուծման հնարավոր փորձը շատ ավելի կորստաբեր կլինի՝ հատկապես խորը թիկունքի խոցման տեսանկյունից, իսկ հնարավոր հաջողությունը՝ առավել անիրատեսական:

Ադրբեջանում ներքին անվստահությունն այս հարցում ավելի աճեց, երբ հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ երևանյան հանդիպման ավարտին փորձագիտական հարթակներում լուրեր տարածվեցին, թե շուտով գործարկման փուլ կմտնի հայ-ռուսական ռազմական հեթական գործարքը: Չնայած չնշվեց, թե ինչ զինտեխնիկայի փոխանցման մասին է խոսքը, սակայն հավանաբար դա վերաբերում էր «ՏՕՍ-1» և ՌԷՊ-ի մի շարք համակարգերի: Նման իրավիճակին Ադրբեջանը փորձեց պատասխանել՝ նշելով, որ ինքը ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության առավել մեծ բյուջե ունի, քան Հայաստանը, ու հավանաբար այդ «գործարքները» ֆիկցիա են:

Սակայն այս պարագայում Ադրբեջանի համար ինչ-որ մի բան այն չէ ու դրա մասին փաստում են նրա ղեկավարության ջղաձգումները: Ստացվում է այսպես՝ տարիներ շարունակ բավական շոշափելի գներով ու ոչ քիչ ծավալների զենք ձեռք բերելով՝ սեպտեմբերյան ռազմական շքերթից հետո Ադրբեջանում մի տեսակ շատ են անհանգստացած: Այսինքն կարող ենք ենթադրել, որ Բաքվի տիրապետման տակ առկա ռազմական միջոցները, այնուամնայնիվ, բավարար չեն ԼՂ խնդրի երաշխավորված լուծման համար ու փաստորեն ռազմական հավասարակշռության շոշափելի փոփոխություն Բաքվի հաշվին արձանագրված չէ: Մյուս կողմից՝ նշելով, թե ռազմական մրցավազքում ՀՀ-ն չի կարող հասնել Ադրբեջանին, հարևան երկիրը մոռանում է մեկ կարևոր բան, որ ՀՀ-ն մրցավազքի մեջ ոչ միայն չի մտնում, այլև իր ռազմական ծախսերը իրականացնում է իր ռազմական անվտանգության կարիքներին համապատասխան, այսինքն առավել փոքր միջոցներով առավել մեծ խնդիրների լուծում: Ու դա կարծես իրականում ստացվում է:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris