Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Հրթիռահրետանային զորքերն ու զրահատանկային ծառայությունը ամենաբարձ մակարդակով իրականացնում են մարտական խնդիրները

SOCIETY

 Հայաստանի Զինված ուժերի հրթիռահրետանային զորքերն ու զրահատանկային ծառայությունը պատրաստ են ամենաբարձ մակարդակով իրականացնել իրենց առջև դրված ցանկացած մարտական խնդիր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԶՈՒ-ի սպառազինության վարչության զրահատանկային ծառյության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը նշեց, որ պատերազմի դաշտում, մարտական գործողությունների ընթացքում սովորաբար լուսաբանվում են ծանր տեխնիկայի գործողությունները, սակայն կադրից դուրս են մնում այն մարդիկ, ովքեր ապահովում են տանկային ստորաբաժանումների հաջող գործողությունները:

«Զրահատանկային ծառայությունը դժվարին ճանապարհ է անցել: Խորհրդային ժամանակաշրջանի փլուզումից հետո մեզ բաժին հասավ, կես կատակ ասած, ինն ու կես տանկ: Հիմնական համալրումը եղավ հակառակորդից առգրավված տեխնիկայի հաշվին: Մինչև 1994 թվականը, 70 տոկոս զրահատանկային տեխնիկան առգրավված էր հակառակորդից»,-ասաց Զորայր Գաբրիելյանը:

Նրա խոսքով, այս տարիների գլխավոր ձեռքբերումը զրահատեխնիկական համապարփակ համակարգի ստեղծումն է: Զորայր Գաբրիելյանը նշեց, որ աշխատանք է տարվում գիտական արտադրական հիմնարկների հետ` ներկայացնելու այն կոնցեպցիան, որի հիման վրա պետք է արդիականացնել տեխնիկան: Վերջին տարիներին սկսվել են նաև տանկերի արդիականացման աշխատանքները: Հիմնական շեշտը դրվում է տեղական ուժերի վրա` համագործակցելով նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ:

Ոչ պակաս բարձր մակարդակի վրա է հրթիռահրետանային զորքերի պատրաստվածությունը: Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ Արտավազդ Յաղմուրյանը նշեց, որ հրթիռահրետանային զորքերի համար անցած 24 տարին դժվարին էր,  բայց արդյունավետ:

«1992 թվականին պարտադրված մարտական գործողությունների ընթացքում, սակավաթիվ միջոցների շուրջ հավաքվեցին փորձառու հրետանավորները: Նրանք դժվարին մարտերի ընթացքում իրենց առջև դրված խնդիրը պատվով կատարեցին, հակառակորդին ստիպեցին ծնկի գալ: Այդ դժվարին ժամանակաշրջանում ձևավորվեց  զորատեսակը, մասնագետները կրթվեցին տարբեր երկրներում, և այսօր ունենք հմուտ հրետանավորներ: 24 տարիների ընթացքում ստեղծած, կատարելագործած զորատեսակն ապրիլյան գործողությունների ժամանակ գերազանց կատարեց իր առջև դրված խնդիրը»,-ասաց Արտավազդ Յաղմուրյանը: Նա ը նդգծեց, որ երիտասարդ սերունդը կարողացավ հմուտ գործել, կարողացավ հակառակորդին ստիպել հետ կանգնել իր ծրագրից: Հրետանավորները կարողացան դիպուկ կրակով լռեցնել հակառակորդին:

«Այդ օրերին, երբ հրթիռային զորատեսակները բերվեցին մարտական բարձր աստիճանի, դա ևս գործոն դարձավ հակառակորդին ստիպելու հրաժարվել մարտական գործողություններից: Հայկական բանակը, ճնշելով հակառակորդին, ստիպեց խնդրել հրադադար»,-ասաց Արտավազդ Յաղմուրյանը:

Նա ընդգծեց, որ այսօր զինվորները պատվով են կատարում իրենց առջև դրանց խնդիրները: Զորատեսակը համալրված է արդի միջոցներով, բարձր պատրաստվածություն ունեցող արհեստավարժ անձնակազմով:

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine