Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Կենսաթոշակային ապահովության բնագավառում նոր կարգավորումներ են արվել

SOCIETY

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է ՀՀ  կառավարության հոկտեմբերի 20-ի նիստում «Պետական կենuաթոշակների մաuին» օրենքում կիրարկման փոփոխությունները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության եջ ասվում է.

«ՀՀ  կառավարության 20.10.2016թ. հերթական նիստում ընդունված որոշման համաձայն  «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշման մեջ  կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն` մասնավորապես սահմանվել է. 

1. Ռազմական  ուսումնական հաստատությունում սովորող անձին, անկախ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակում և վճարում է Սոցիալական ապահովության պետական  ծառայության  կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանումը, որտեղ ներկայացվել են դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:  
Գործող կարգով  ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի նշանակման համար պետք է դիմի  անձամբ՝  իր հաշվառմա ն վայրի տարածքային բաժին:

2. Առաջին խմբի հաշմանդամին և ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ՝ լիազորագրի հիման վրա՝ ներկայացնելով նաև իր անձը հաստատող փաստաթուղթ: 

Գործող կարգով առաջին խմբի հաշմանդամը և ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձը կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը պետք է ներկայացնեն անձամբ:

3. Սահմանվել է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու կարգը:

4. Աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տվյալներն,  անհրաժեշտության դեպքում,  պետական արխիվից ստանում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ հարցման միջոցով:

Գործող կարգով՝ քաղաքացին անձամբ պետք է պետական արխիվից  ձեռք բերի արխիվային տվյալները և ներկայացնի տարածքային բաժին:  

5. Եթե կենսաթոշակի իրավունքն իրացնելու համար քաղաքացին պետք է ներկայացնի կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած մասնակից պետության համապատասխան մարմնի տված փաստաթուղթ, որը, սակայն, դիմումին կից չի ներկայացրել, ապա այդ փաստաթուղթը ստանալու համար անհրաժեշտ հարցումը տվյալ պետության իրավասու մարմին կատարում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Ընդ որում, հետադարձով կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար՝ քաղաքացու դիմելու օրվանից:

Գործող կարգով  տեղեկանքը ձեռք բերելու համար  միջպետական համաձայնագիր կնքած մասնակից պետության համապատասխան մարմին  քաղաքացին դիմում է անձամբ,  իսկ կենսաթոշակի իրավունքը իրացվում է ոչ թե դիմելու օրը,  այլ ՝ տեղեկանքը  տարածքային մարմին ներկայացնելու օրվանից»:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank