Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Օրվա շիկացած մթնոլորտում Կարիճներն իրենց վատ չեն զգա. Հոկտեմբերի 21-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Խոյերի համար այսօր առաջնային են ընտանեկան և բնակարանային հարցերը, սակայն իրենց միայն դրանց նվիրելը հեշտ չի լինի: Հնարավոր են այնպիսի իրավիճակներ, որոնք կստիպեն պատռվել միանգամից մի քանի ուղղությունների միջև: Կարող եք միաժամանակ պետք գալ ղեկավարությանը, ծնողներին, ընկերներին և կյանքի ուղեկցին: Ձեր մարտավարության վրա կարող է ազդել սովորությունը, ազգակցական պարտքը: Ցանկալի չէ խուսափել խնդիրներից:

Ցուլ

Ցուլերը կարող են հայտնվել իրադարձությունների շրջապտույտում, որոնք անհնար կլինի կանգնեցնել: Հրատապ առաջադրանքների լուծումը կարող է ուղեկցվել վեճերով կամ վազվզոցով: Հնարավոր են սուր իրավիճակներ ճանապարհին, դժվար պահեր ծնողների, հարևանների, մերձավոր շրջապատի այլ ներկայացուցիչների հետ շփման ժամանակ: Դիվանագիտությունը միշտ չէ, որ կստացվի, սակայն ցանկալի է խուսափել ավելորդ շտապողականությունից, վեճերից, գրգռվածությունից:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս խուսափել հապճեպ գործողություններից: Այսօր սխալները կարող են ուղղակիորեն ազդել ձեր ֆինանսական դրության վրա: Անշրջահայաց, անզգույշ քայլերը կարող են հանգեցնել նյութական կոնֆլիկտի, պարտքի գոյացման: Հնարավոր են լարված հարաբերություններ ծնողների և երեխաների հետ: Պաշտպանելով ձեր գաղափարները` չարժե չափից դուրս կտրականություն դրսևորել:

Խեցգետին

Այսօր Խեցգետինները չափազանց զգայուն են, իսկ իրավիճակը լի է լարված պահերով: Աճում է աշխատանքային և այլ վեճերի, ինչպես նաև մտերիմների հետ բախումների հավանականությունը: Ցանկալի է վերահսկողության տակ պահել զգացմունքները, այլապես ինքներդ կարող եք որոշ մարդկանց  սադրել ձեր դեմ հարձակումների: Արժե խուսափել պոտենցիալ կոնֆլիկտային խոսակցություններից կամ իրավիճակներից կամ արագ դուրս գալ դրանցից:

Առյուծ

Առյուծներին սպասվում է անհանգիստ օր: Հնարավոր են խոչընդոտներ գործերում, որոնք դեռ վերջերս զարգանում էին առանց բարդությունների: Կարող է հրատապ միջամտություն պահանջել տնտեսական խնդիրը, ընտանեկան կամ կենցաղային իրավիճակը, հնարավոր է, որ իր մասին հիշեցնի հին ազգակցական կոնֆլիկտը: Բացառված չէ վիճաբանություն, հրատապ խորհրդակցություն աշխատավայրում: Հնարավոր են թյուրիմացություններ` կապված ավտոմեքենայի հետ:

Կույս

Կույսերին աստղերը հիշեցնում են, որ անհնարինն անելու փորձը միշտ չէ, որ անհրաժեշտ արդյունքի է բերում, իսկ բարի մտադրությունները կարող են ճիշտ հակառակ էֆեկտը տալ: Իրադարձություններն այսօր անկանխատեսելի են: Մտադրված արդյունքին հասնել կարելի է, բայց մեծ գնով, զգալի ջանքերով: Վտանգ գա ճգնաժամի հետ բախվելու այնտեղ, որտեղ հույս ունեիք աջակցության: Գործը կդժվարացնի շտապողականությունը, զգացմունքային լարվածությունը:

Կշեռք

Կշեռքներին այսօր դժվար կլինի ապացուցել իրենց տեսակետը, հիմնավորել ընտրությունը կամ ռազմավարությունը: Նախադրյալներ կան ղեկավարության, ծնողների հետ վեճի համար: Հնարավոր է ագրեսիվ քննադատություն: Կարող են կամակոր լինել պատվիրատուները, քմահաճ` հաճախորդները, այցելուները: Անցանկալի են նախաձեռնությունները, ելույթները, խորհրդատվությունները, հարցազրույցները, հայտարարությունները, ներկայացումները:

Կարիճ

Օրվա շիկացած մթնոլորտում Կարիճներն իրենց վատ չեն զգա: Գաղափարների կամ հարաբերությունների ճգնաժամը կարող է մոբիլիզացնել ձեր թաքնված հոգեբանական պաշարները: Կրիտիկական պահին աջակցություն կստանաք: Ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել արդարության հարցը: Հնարավոր են ընտանեկան և ամուսնական տարաձայնություններ, գաղափարական, իրավական, մշակութային վեճեր, խնդիրներ ճանապարհին, բախումների իշխանությունների հետ:

Աղեղնավոր

Աղեղնավորների մոտ անձնական կամ կոլեկտիվ արժեքները կարող են հակասության մեջ մտնել ընտանեկանների հետ, ապագայի ծրագրերը` գոյության, անվտանգության հարցերի հետ: Կարող է ջանքեր պահանջել հետաքրքրությունների կարգավորումը, անձական և ընդհանուր շահի հավասարակշռությունը, բարիքների և ռեսուրսների վերաբաշխումը: Աստղերը խորհուրդ են տալիս անուշադրության չմատնել գործարքների, տարածքների, բիզնեսի անվտանգության հարցերը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին անհրաժեշտ է ծայրահեղ կառուցողականություն և շփման մեջ զսպվածություն: Շատերը կլինեն ոչ օբյեկտիվ, կողմնակալ, հակված ամեն ինչ չափազանցելու և բեմականացնելու: Եթե ուրիշների արտահայտությունները չափից դուրս սրտամոտ եք ընդունում, արդյունքում կոռեկտ մաղթանքները սխալմամբ կարող եք ընկալել որպես քննադատություն, իսկ հանդիմանությունը` որպես կարիերայի կամ հարաբերությունների ավարտ:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում կենտրոնանալ պահի պահանջների վրա: Չարժե արհամարհել տագնապի ազդանշանները: Լավագույն օրը չէ նոր նախաձեռնությունների, հաջողությունների ցուցադրման համար: Խորհուրդ է տրվում զգուշություն դրսևորել բուժական, կենցաղային, տեխնիկական գործողություններում: Արժե հաշվի առնել ուրիշի բարձր զգացմունքայնությունը, խոցելիությունը, ավելի լավ է առիթներ չստեղծել բախումների, վեճերի, տարաձայնությունների համար:

Ձկներ

Այս օրը Ձկների համար ստեղծում է ի սկզբանե բարենպաստ զգացմունքային ֆոն և հույսեր է ներշնչում, սակայն օրվա իրադարձությունները կարող են պլյուսները վերածել մինուսների: Հնարավոր է ստիպված լինեք համակերպվել ինչ-որ նոր բանի, և հարմարվելու գործընթացը կարող է փոքր-ինչ ցավալի լինել: Փոփոխությունները կարող են վերաբերել ծնողական պարտականություններին, սիրային կամ գործնական հարաբերություններին, ստեղծագործական կոնցեպցիային:
 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference