Աղջիկը պարզապես կտրեց իր հին սվիտերը… արդյունքում ստացվեց այս հրաշքը
LIFEBlognews.am-ը գրում է.
Երբեմն մեր հին իրերը անիմաստ դրված են դարակներում: Դրանք ոչ ոք չի հագնում, բայց ափսոսում ենք դեն նետել: Իհարկե կարելի է այդպիսի իրերը տալ կարիքավորներին: Բայց եթե դրանց մեջ կա ձեզ շատ հարազատ սվիտեր, որից չեք ուզում բաժանվել, ապա կա այլընտրանքային տարբերակ:
Ձեզ ենք առաջարկում ութ հիանալի գաղափարներ, որոնք թույլ կտան ձեզ ինչ-որ տեղ հրաշագործ զգալ:
8 տաք և հարմարավետ իրեր՝ հին սվիտերից
1 Գեղեցիկ գլխարկ

Տաք սվիտերից կարելի է ստանալ հիանալի ձմեռային գլխարկ:
Սվիտերի վրա դրեք ձեր գլխարկը և եզրագծեք: Իրար միացրեք գլխարկի ծայրերը հատվածները կարի մեքենայի օգնությամբ:
2 Տաք ձեռնոցներ, թաթպաններ

Այն ամենը ինչ ձեզ հարկավոր է. Սվիտեր, մկրատ, ասեղ և թելեր:
Թաթպան պատրաստելու համար ընտրեք սվիտերի ներքևի հատվածը, որպեսզի կարողանաք օգտագործել գործվածքի ձգվող հատվածը:
3 Էլեգանտ լուսամփոփ

Հագցրեք սվիտերը լուսամփոփին և կտրեք վերևի ավելորդ մասը: Կտրելիս թողեք 3-4 սմ, որպեսզի տաք սոսնձի օգնությամբ ամրացնեք լուսամփոփի ծայրերին:
4 Նվերի փաթեթավորում

Կտրեք մի հատված սվիտերից և արեք մոդայիկ փաթեթավորում: Կարող եք ուղղակի ժապավենի պես կապել այն, կամ էլ փաթեթավորել տուփն ամբողջությամբ: Կստացվի հիանալի աշնանային կամ ձմեռային նվերի տուփ:
5 Նոր տարվա զարդ (պսակ) դռան համար

Պսակի համար կարող է հիմք ծառայել ծղոտե օղակը: Ձեզ պետք կգա նաև սվիտեր՝ կարմիր, կանաչ կամ արծաթափայլ, սոսինձ և ինչ-որ զարդ: Կտրեք սվիտերի թևերի կարերը, փաթաթեք պսակին և սոսնձեք: Ավելորդ մասերը կտրեք և վերջում ավելացրեք վրան ձեզ համար հաճելի որևէ զարդ:
6 Սվիտեր սիրելի շնիկի համար

Շնիկի համար սվիտեր կարող եք ստանալ ձեր սվիտերի թևից: Կարող եք պատրաստել ինչպես անթև, այնպես էլ կիսաթև սվիտեր:
7 Հարմարավետ ծաղկամաններ

Սվիտերի թևերը կարելի է օգտագործել նաև որպես ծաղկամանի զարդարանք: Չափեք ձեր ծաղկամանի բարձրությունը և կտրեք թևամասը դրանից 3-4 սմ ավել: Հագցրեք և եզրերն ամրացրեք ծաղկամանին սոսնձով:
8 Մահճակալ՝ տնային կենդանիների համար:



