Վթար Մեծավան-Տաշիր ճանապարհին. 4 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYNews.am-ը գրում է.
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում Լոոու մարզի Մեծավան-Տաշիր ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով տուժել են պայմանագրային զինծառայողներ։
Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայողը, վարելով իր անձնական «Ֆոլկսվագեն Պոլո» մակնիշի 34TQ334 համարանիշի ավտոմեքենան, Մեծավան-Տաշիր ճանապարհին կորցրել է մեքենայի կառավարումը եւ այն շրջվել է։
Վթարի հետեւանքով վարորդը եւ ավտոմեքենայում գտնվող նույն զորամասի եւս չորս պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի հիվանդանոց: Բուժզննման նախնական արդյունքներով՝ վթարի հետեւանքով զինծառայողները ծանր մարմնական վնասվածքներ չեն ստացել։
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։



