«Բուլղարների համաշխարհային ասոցիացիա»-ն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր
SOCIETYՀոկտեմբերի 15-16-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացել է «Բուլղարների համաշխարհային ասոցիացիա» կազմակերպության ներկայացուցչական մարմնի՝ «Բուլղարների համաշխարհային պառլամենտի» 7-րդ հերթական նստաշրջանը, որին մասնակցել են մեծ թվով պատվիրակներ ինչպես Բուլղարիայից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նստաշրջանին միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր, որում, մասնավորապես, նշվում է, որ պատմական իրողություն հանդիսացող և մարդկության դեմ իրականացված այս հանցագործությունը, որին զոհ է դարձել 1մլն. 650հազ. հայ, վաղեմության ժամկետ չունի:
Նախատեսվում է հռչակագիրն առաջիկայում ներկայացնել ԲՀ Ժողովրդական ժողովի ուշադրությանը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



