Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, այլ ոչ թե ընդդիմանա ՄԽ եռանախագահների առաջարկություններին. ՀՀ ԱԳ նախարար

SOCIETY

 Հայաստանիարտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի՝ 27 պետություններից ժամանած մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարար Նալբանդյանը, ողջունելով Սփյուռքի լրագրողներին Արտաքին գործերի նախարարությունում, կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին անմիջականորեն տեղեկացնելու առումով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից` հավելելով. «Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի դիվանագիտության առաջնահերթությունները, մասնավորապես՝ Ցեղասպանության դատապարտման և մարդկության դեմ նոր ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի առաջնորդող դերակատարությունը, մանրամասն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, սիրիական ճգնաժամին և այդ համատեքստում՝ սիրիահայերին ցուցաբերվող օժանդակությանը։

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց. «Ես նախկինում էլ եմ ասել, բայց, ծանոթանալով Բաքվից հնչող վերջին հայտարություններին, ստիպված եմ կրկնել` Ադրբեջանում կորցրել են իրականության զգացումը: Այն աստիճան են կորցրել, որ իրենք իրենց ներքին օգտագործման համար հնարած միֆերը փորձում են հրամցնել արդեն ոչ միայն սեփական հասարակությանը, այլև միջազգային հանրությանը:

Բաքուն պնդում է, թե պատրաստ է փոխզիջումների: Որո՞նք են, ըստ ադրբեջանական կողմի, իրենց զիջումները. Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովո՞ւմը, ինչպես իրենք են առաջարկում, երկու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցությո՞ւնը: Սա արդեն նման է ոչ թե զիջման, այլ` սպառնալիքի. եթե չանեք մեր ասածը, ապա խաղաղություն չի լինի: Ինքնավարության տրամադրո՞ւմը: Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը որևէ վերահսկողություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի վրա, առավելևս այսօր։ Իսկ հիմա իր վերահսկողության տակ ինքնավարությո՞ւն է առաջարկում, և դա մատուցուÕ ´ է որպես զիջո՞ւմ։ Այսինքն՝ որպես զիջում առաջարկում է մի բան, որից շատ ավելին Արցախն ունի այսօր։ 

Ադրբեջանի ղեկավարությունը իր վերջին հայտարարություններում պնդում է, թե եռանախագահների առաջարկությունները համահունչ են իրենց մոտեցումների հետ: Բայց այս հայտարարություններից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահը խոստովանեց, որ միջազգային հանրությունը իրեն ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ նա ընդդիմանում է: Եթե դիրքորշումներն այդքան համահունչ են, ապա պետք է ճանաչել Արցախի անկախությունը, ոչ թե ընդդիմանալ:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը խճճվել է իր մոտեցումների մեջ և նրան օգնություն է հարկավոր այդ վիճակից դուրս գալու համար: Հիմնահարցի հանգուցալուծման համար Ադրբեջանը պետք է ընդունի այն միջազգային միջնորդական օգնությունը, որն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները ու Ֆրանսիան: 

Համանախագահ երկրների ղեկավարները իրենց մոտեցումներն արտահայտել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ արված հայտնի հինգ հայտարարություններում։ Եթե դրանք համահունչ են Ադրբեջանի դիրքորշմանը, ապա ինչո՞ւ է Բաքուն մինչ այսօր ամեն կերպ խուսափում ոչ միայն իբրև բանակցությունների հիմք ընդունել դրանցում որպես մեկ ամբողջություն ամրագրված սկզբունքներն ու տարրերը, այլև խորշում դրանց որևէ հղում կատարել, ինչպես դա պատահեց Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովում, որից ադրբեջանական պատվիրակությունը ուղղակի փախուստի դիմեց։ 

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից վեց ամիս անց Բաքվում հանկարծ մի նոր միֆ են հորինել, թե ով է սանձազերծել ռազմական գործողությունները, կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը և բարբարոսություններ գործել՝ փո րձելով մեղադրել հայկական կողմին այն ամենում, ինչով հենց իրենք շարունակաբար պարծենում էին լրատվական միջոցներով, սոցիալական ցանցերով և այդ հանցանքների հեղինակներին բարձր պարգևներ շնորհելով։ 

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաների շրջանում սուտ ասելու և սեփական հանրությանը մոլորեցնելու մրցույթ է հայտարարվել։ Բայց դե բոլորս գիտենք, թե նման մրցույթներում ով է միշտ հաղթանակած դուրս գալիս Ադրբեջանում։

Սակայն այսօր ադրբեջանական ղեկավարության առասպելաբանությունը տարածվում է ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրի վրա։

Ըստ Բաքվի՝ Ադրբեջանում առանց բացառության հարգվում են բոլոր ժողովրդավարական նորմերը: Օրինակ՝ ծաղկում է քաղաքացիական հասարակությունը։ Բայց պարզվում է նույն կարծիքին չէ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը, ով սեպտեմբերի վերջին հայտարարեց, որ քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում կաթվածահար է և անկախությունից ի վեր ամենավատ վիճակում է գտնվում: Մարդու իրավունքների հարցերում Ադրբեջանի խայտառակ իրականության վերաբերյալ, իհարկե, միջազգային կառույցներից շատ այլ մեջբերումներ կարելի է անել:

Բաքվի կարծիքով իրենց երկրում մամուլը լիակատար ազա տություն է վայելում: Մինչդեռ, Լրագրողների պաշտպանության կոմիտեի համաձայն, Ադրբեջանը դասվում է աշխարհի տասը ամենագրաքննվող երկրների շարքում: Ավելին` զբաղեցնում է «պատվավոր» հինգերորդ տեղը: Աշխարհում Մամուլի ազատության ցուցիչով Ադրբեջանը 179 երկրների շարքում զբաղեցնում է 163-րդ տեղը։ 

Ադրբեջանի ղեկավարները սիրում են կրկնել, որ իրենք կառուցում են բազմամշակութային, բազմակրոն, հանդուրժողականության վրա հիմնված հասարակություն: Իսկ ինչպե՞ս է դա համադրվում Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձ նաժողովի 2016թ. հերթական զեկույցի հետ, որտեղ խոր մտահոգություն է հայտնվում` ինչպես պետական մակարդակով հակահայկական ատելության քարոզչության, այնպես էլ Ադրբեջանի ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող խտրականության վերաբերյալ:

Ադրբեջանի ղեկավարության ամենասիրելի փուչիկը` տնտեսության վերաբերյալ, ևս պայթեց նախորդ տարի, երբ, նավթի և գազի գների անկման հետ կապված, տնտեսությունը լուրջ ցնցումների ենթարկվեց, իսկ ազգային արժույթը` մանաթը, Բլումբերգ գործակալության տվյալներով՝ աշխարհում ամենամեծ անկումը գրանցեց: Այս ինքն՝ Ադրբեջանը նստած էր գազի և նավթի ասեղի վրա, ասեղը ծակեց այդ փուչիկը, և կամաց-կամաց օդը դուրս եկավ: Սա էր իրենց գովերգած ամբողջ հաջողությունը:

Այսքանից հետո, կարծում եմ, ավելորդ է հարցը, թե ով կարող է հավատալ այս կեղծարարություններին»»։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League