Ինչպե՞ս փրկվել, եթե քեզ փորձում են ջրում խեղդել
LIFEBlogNews.am-ը գրում է.
Քլինթ Էմերսոնը՝ «морские котики» զորքերի նախկին մարտիկը, գիրք է թողարկել կյանքի համար անհրաժեշտ 100 ունակությունների մասին, որոնք նա սովորել է ԱՄՆ ռազմածովային զորքերում ծառայելու ընթացքում:
Գրքի գլուխներից մեկում Քլինթը բացատրում է, թե ինչ է պետք անել, երբ ձեզ փորձում են խեղդել: Ու կարևոր չէ՝ դա տեղի է ունենում սահմանափակ ջրատարում, թե ալեկոծված ծովում:

Ահա, թե ինչ է գրում Քլինթը․

«Երբ մարտիկին բռնում են հակառակորդի տարածքում, փրկվելու հավանականությունը շատ քիչ է: Սովորաբար նրան ոչ թե դատում են, այլ վերացնում։ Ընդ որում՝ վերացնում են առանց հետքեր թողնելու: Այդ պատճառով էլ, ձեռքերն ու ոտքերը կապված վիճակում, մարտիկներին սովորեցնում են ազատվել ինչպես ցամաքում, այնպես էլ ջրի մեջ: Անգամ ձեռքերն ու ոտքերը կապված ու բաց ծովը նետված մարտիկը կարող է փրկվել՝ օգտագործելով մի քանի հնարքներ, որոնք կօգնեն նրան գոյատևել, մինչ նրան ինչ-որ մեկը կփրկի կամ ջրի մեջ բռնվելու հենարան կհայտնվի:

Այդպիսի իրավիճակում փրկության բանալին շնչառությունը ճիշտ վերահսկելու մեջ է: Թթթվածնով լիքը թոքերով մարդու մարմինը թեթև է լինում ու մնում է ջրի մակերեսին: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է խորը շնչել ու կարճ արտաշնչել: Քաղցրահամ ջրերում ջրի մակերեսին մնալը շատ դժվար է, բայց հնարավոր: Խուճապը, որը բերում է շնչառության արագացմանը, փրկվողի առաջին թշնամին է: Մարմնի դիրքը ևս կարող է բարդացնել շնչառությունը, սակայն դիրքը փոխելը շատ հեշտ է: Եթե խորությունը մեծ չէ, օգտագործեք սուզվելու և հետո ցատկելու հնարքը՝ դեպի ափ շարժվելու համար:

Եթե մարտիկը փորի վրա է լողում, նրան պետք է մեջքի հատվածում ճկվել, որպեսզի գլուխը բարձրանա ջրի մակերեսից: Ալեկոծ ծովում դա կարող է դժվար ստացվել: Նման իրավիճակում ամբողջ մարմնով շրջվելը թույլ կտա խորը շնչել և շարունակել դեպի ափ շարժվել»:



