Կատալոնիայում հանվել Է ցլամարտի արգելքը
SOCIETYԻսպանիայի Սահմանադրական դատարանը վերացրել Է Կատալոնիայի ինքնավար հանրակցությունում ցլամարտ անցկացնելու արգելքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 20-ին հաղորդվում Է հաստատության կայքում:
2010 թվականին ցլամարտն արգելելու որոշումն ընդունել Էր Կատալոնիայի խորհրդարանը: Իր որոշման մեջ նա հենվել Էր զանգվածային միջոցառումների անցկացման վերաբերյալ տարածաշրջանային նորմերի եւ կենդանիների պաշտպանության մասին օրենքների վրա: Սակայն Մադրիդում համարել են, որ այդ հարցը դուրս Է գալիս տեղական իշխանությունների իրավասության շրջանակներից: Արդյունքում՝ վերականգնել են ցլամարտի իրավունքները, քանի որ, իսպանական օրենքների համաձայն, այն երկրի մշակութային ժառանգության մաս Է կազմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



