Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ԵՀԽ Հայաստանյան Կլոր տարեկան հիմնադրամն իրականացրել է մոտ 80 ծրագիր

SOCIETY

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի (Կլոր սեղան հիմնադրամ-ՀԿՍ) տարեկան ժողովը:  Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամից, մասնակցում էին ՀԿՍ գործընկեր կազմակերպությունները, թեմերի առաջնորդներ, սոցիալակա ն կենտրոնների աշխատակիցներ, ՀԿՍ աշխատակազմը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի բացման խոսքից հետո «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը ներկայացրեց Հայաստանում սպառողների իրավունքների վիճակը, կազմակերպության գործունեությունը:

Այնուհետև Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ներկայացրեց կառույցի 2015-2016 թթ. Գործունեությունը և 2017 թ. ծրագիրը: Տնօրենի խոսքով` ՀԿՍ գործունեությունը կենտրոնացած է եղել հիմնականում 4 ուղղությամբ` համապարփակ համայնքային զարգացում, կարողությունների զարգացում, խաղաղություն և հաշտեցում, ինչպես նաև` արտակարգ իրավիճակներ:

Համապարփակ համայնքային զարգացման շրջանակում 2015 թ. Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի,  Արմավիրի, Վայոց Ձորի և Լոռու մարզերում իրականացվել է 14 ծրագիր: Ուղղակի շահառուների թիվն անցել է 10.000-ից: Ծրագրերի մասնակիցների 60 տոկոսից ավելին եղել են կանայք: Ծրագրերը ներառել են նշված մարզերում գործող սոցիալական կենտրոններում կազմակերպված հատուկ դասընթացներ, որոնց ընթացքում մասնակիցները ստացել են համակարգչային գիտելիք, հագուստի մոդելավորման, ձեռագործ աշխատանքի, կարպետագործության, դիմահարդարման, կահույքի պատրաստման, սեղանի ձևավորման և այլ գործնական հմտություններ: Ձեռք բերած գիտելիքի շնորհիվ ընդլայնվել ե մասնակիցների ինքնազբաղվածության հնարավորությունները և բարձրացել է մրցունակությունն աշխատաշուկայում: ՀԿՍ 12 նախագիծ մասնակցել է «Բերքի տոն» 2016թ. փառատոնին:

Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու, Արմավիրի մարզերի համայնքներում կազմակերպվել է բնապահպանական խնդիրներին նվիրված 15 աշխատանքային հանդիպում: Դրանք հիմք կծառայեն քաղաքացիական հասարակության մոբիլիզացմանը և հետագայում բնապահպանական խնդիրների լուծման համար հատուկ հիմնադրամների ստեղծմանը:

Համայնքներում շարունակվել է նաև եկեղեցու դերը սոցիալական աշխատանքում բարելավելուն և զարգացնելուն ուղղված գործունեությունը:

Գենդերային անհավասարության, սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատման և բռնությունների դեմ պայքարի, ինչպես նաև քրիստոնեական և ընտանեկան արժեքների տարածման  շրջանակում ՀԿՍ հիմնադրամը շարունակել է զարգացնել թեմերի հոգևորականների և Հայ առաքելական եկեղեցու քրիստոնյա դաստիարակության կենտրոնի դասընթացավարների կարողությունները, որոնք հետագայում համայնքների երիտասադրության շրջանում իրականացրել են իրազեկության բարձրացմանը նվիրված հանդիպումներ և քննարկումներ:

Շարունակվել է նաև ՀԱԵ Արարատյան հայրապետական թեմի Ցերեկային կենտրոնին տրամադրվող աջակցությունը, որի շրջանակում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց ընտանիքներին տրամադրվել է սոցիալ-հոգեբանական աջակցություն: Ընդհանուր առմամբ` ամսական մոտ 80 անձ օգտվել է ցերեկային կենտրոնի ծառայություններից:

Շարունակվել է նաև արտակարգ իրավիճակների ժամանակ պատրաստվածության և առաջին օգնության տրամադրման ծրագիրը: 21 սիրիահայ անցել է Մայկրոսոֆթի կազմակերպած ծրագրավորման դասընթացները, նրանցից 12-ն աշխատանքի է անցել ՏՏ ոլորտի ընկերություններում: 50 սիրիահայ մասնակցել է հագուստի մոդելավորման, կարի, դիմահարդարման, վարսահարդարման, սեղանների ձևավորման, թխվածքների պատրաստման և ձևավորման դասընթացներին: Մասնակիցներից 15-ը ստացել է նաև համապատասխան գործիքներ: Բոլոր մասնակիցներն արդյունքում գտել են աշխատանք:   1500 սիրիահայի տրամադրվել է հոգևոր և սոցիալ-հոգեբանական աջակցություն: 2200 շահառու ստացել է մարդասիրական, հոգևոր և սոցիալ-հոգեբանական օժանդակություն:

ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամը, «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի հայաստանյան ֆորումի  շրջանակում Արցախ է հասցրել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմի օրերին հավաքված մարդասիրական օգնությունը: Օգնության փաթեթները ներառել են առաջին անհրաժեշտության սննդամթերք և հիգիենայի պարագաներ: Օգնություն է ստացել Հայաստանում և Արցախում գտնվող 1200-ից ավելի տուժած: Ծրագիրն իրականացվել է Հայ առաքելական եկեղեցու սոցիալական ծառայության կենտրոնի հետ համատեղ:

 Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում ՀԿՍ հիմնադրամը շարունակել է զարգացնել սեփական աշխատակազմի, սոցիալական կենտրոնների և ՀԱԵ թեմերի հոգևորականների կարողությունները` ծրագրերի կառավարման, սոցիալական ծառայությունների, սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ոլորտներում:  

Խաղաղության և հաշտեցման ծրագրի շրջանակում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների համար մշակվել և իրականացվել է «Հակամարտությունների ձևափոխումը և լուծումը` բանակցության միջոցով» դասընթացը, որին մասնակցել է մոտ 30 ուսանող: Հարևանների հետ խաղաղ և առանց բռնության գոյակցության թեմայով մանկական նկարների մրցույթին մասնակցել է Հայաստանի 8 մարզի 165 աշակերտ: Մոտ 200 ուսանող Երևանում և մարզերում մասնակցել է խաղաղության թեմային նվիրված և բուհերի համար անցկացված դասընթաց-դասախոսություններին:

Հանդիպման եզրափակիչ մասի ընթացքում ՀԿՍ հիմնադրամի գլխավոր հաշվապահ Էլմիրա Մադոյանը տեղեկացրեց, որ 2014-2016թթ. Հիմնադրամն իրականացրել է մոտ 80 մշտական և ժամանակավոր ծրագիր: Ընդհանուր առմամբ ծրագրերի իրականացման համար նշված ժամանակահատվածում ծախսվել է 482 մլն. դրամից ավելի, իրականացնող գործընկեր կազմակերպությունների ներդրումը եղել է  ավելի քան 190 մլն.  դրամ: Ծրագրերն իրականացվել են ՀԿՍ հիմնադրամի դոնոր` միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունները:

ՀԿՍ համապարփակ համայնքային զարգացման ծրագրերի համակարգող Կարինե Բաղդասարյանը ներկայացրեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Շահերի պաշտպանության էկումենիկ դաշինքի համակարգող էկումենիկ Մանոջի հեղինակած` «Սննդի 10 պատվիրանները» աշխատությունը և սննդի անվտանգությանը վերաբերող ժամանակակից մարտահրավերները:  

ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տարեկան ժողովը եզրափակվեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի օրհնության խոսքով և աղոթքով: 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League