Թուրքիայում քրդերը երկու թուրք զինվոր են սպանել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) և թուրք զինվորների միջև նոր բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Փոխհրաձգության հետևանքով նախնական տվյալներով սպանվել է երկու թուրք զինվոր, հինգը վիրավորվել են: Վիրավորներն անմիջապես հոսպիտալացվել են:
Չուքուրջայում գործողություններ են սկսվել քուրդ զինյալներին չեզոքացնելու նպատակով: Թուրքական ԶՈՒ տվյալներով` սպանվել է PKK 21 անդամ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



