Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ազգային ավանդույթը դարձնելով բրենդ. օրգանական թեյ՝ գինու հայրենիքից

SOCIETY

Բնակչությամբ Հայաստանի ամենափոքր՝ Վայոց Ձորի մարզը գտնվում է երկրի հարավում` շրջապատված բարձր լեռներով: Այն յուրատեսակ աշխարհագրական կղզյակ է՝ նմանը չունեցող բնությամբ ու յուրահատուկ կլիմայով: Մարզը պատմականորեն հայկական և համաշխարհային գինեգործության բնօրրանն է՝ ոչ պակաս հայտնի լինելով նաև իր բուժիչ հանքային ջրերով ու առողջարաններով:

Այս կողմերում մի ավանդույթ կա. մանուկ թե ծեր, կին թե տղամարդ՝ անկախ սոցիալական դիրքից, պաշտոնից ու զբաղմունքից, ամռանը՝ խոտաբույսերի հավաքման սեզոնին, ընտանիքներով բարձրանում են սարերը՝ ուրց, դաղձ, սրոհունդ և այլ խոտաբույսեր հավաքելու: Հավաքածը բերում, չորացնում են՝ պատրաստելով բուժիչ թեյեր ու թուրմեր:

Отображается файл "ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 2.jpg"

«Մենք ուղղակի որոշեցինք այս ավանդույթը հանրայնացնել ու դարձնել ընտանեկան բիզնես թե՛ մեր, թե՛ տեղի բնակչության համար՝ հոգի ու սեր ներդնելով այս գործում», - պատմեց Գրիգոր Մնացականյանը, ով թեյի արտադրությամբ զբաղվող «ՄԵԳԱ Արարատ» ընկերության տնօրեն է:

Отображается файл "ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 5.jpg"

Թեյի արտադրամասը գտնվում է Վայք քաղաքի մերձակայքում՝ լեռան ստորոտին, ու մինչ մենք հասանք տեղ՝ Գրիգորի մոր՝ տիկին Ռուզաննայի պատրաստած լորենու թեյի անուշաբույր հոտը տարածվել էր շուրջբոլորը: Նստելով փայտից պատրաստված ձեռագործ սեղանի շուրջ՝ թթենու հովին, զրուցակիցս սկսեց իր պատմությունը.

«Հետաքրքրությունը խոտաբույսերի հանդեպ մեր ընտանիքին է փոխանցվել իմ Էմմա տատիկից. նա մասնագիտությամբ կեսնաբան էր, խոտաբույսերի իսկական գիտակ: Հենց նա է ինձ և մեր ընկերության հիմնադիր քեռուս՝ Մխիթար Մաթևոսյանին սովորեցրել յուրքանչյուր խոտաբույսի կիրառությունն ու առանձնահատկությունները»:

Отображается файл "ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 4.jpg"

2005 թվականին Գրիգորի քեռու՝ Մխիթար Մաթևոսյանի նախաձեռնությամբ հիմնվել ու իր գործունեությունն է սկսել «ՄԵԳԱ Արարատ» ընկերությունը:

«Սկզբում դժվար էր. ծավալները դեռ փոքր էին, ունեինք ֆինանսական ու շուկայական խնդիրներ: Կարճ ժամանակ անց ընդունեցինք առաջին աշխատակցին: Այժմ աշխատակիցների թիվը հասել է 10-ի, իսկ սեզոնից կախված՝ կարող է գերազանցել երկու տասնյակը», - պատմում է Գրիգորը:

Ներկայումս կազմակերպությունը մթերում է յոթ տեսակի խոտաբույսեր՝ ուրց դաղձ, երիցուկ, սրոհունդ, լորենի, ալոճ և մասուր՝ որոնց մեխանիկական մշակման ժամանակ, ի դեպ, օգտագործում են նաև Գրիգորի կողմից նախագծված սեփական արտադրության սարքավորումները:

Աշխատում են հիմնականում տեղի բնակչության հետ, սակայն ունեն մատակարարներ նաև այլ մարզերից և Արցախից: Մթերման գինը կախված խոտաբույսի տեսակից ու որակից, բայց Գրիգորի խոսքերով՝ մի հոգին կարող է օրվա ընթացքում հավաքած խոտաբույսերի մթերումից ստանալ 7-ից 13 հազար դրամ:

«ՄԵԳԱ Արարատ» ընկերության արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է՝ մեծամասամբ Ռուսաստանի Դաշնություն:

«Քանի որ խոտոբույսերի տեղական շուկան փոքր է, հիմնականում Հայաստանում վաճառքով չենք զբաղվում՝ տեղական փոքր արտադրողներին չվնասելու նկատառմամբ: Մենք ի սկզբանե աշխատել ենք հենց արտահանման կազմակերպման ուղղությամբ, և եթե դեպի Ռուսաստան արտահանումը համեմատաբար հեշտ էր, ապա նման ձեռնարկության համար մուտքը Եվրոպական շուկա բավականին բարդ խնդիր էր՝ կապված թե՛ պրոցեսի ծախսատարության, թե՛ ապրանքի իրացումը կազմակերպելու հետ: Անցած տարի աշնանն ինձ զանգահարեց ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի «Վայք» մասնաճյուղի կառավարիչը` Տիգրան Միրզոյանը, և ասաց, որ օրգանական արտադրանքի սերտիֆիկացման վերաբերյալ սեմինար է կազմակերպվելու, ծրագիր է լինելու՝ առաջարկելով մասնակցել», - նշում է Գրիգորը:

Отображается файл "ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 1.jpg"

Այժմ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության` NABU-ի համաֆինանսավորմամբ ձեռնարկության արտադրանքը սերտիֆիկացվել է՝ ծրագրի ընթացքում մասնակցելով Բեռլինում տեղի ունեցած օրգանական արտադրանքի ցուցահանդեսի: Իսկ մի քանի ամիս առաջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հրավերով գերմանացի գործարարների պատվիրականություն էր այցելել Հայաստան: Այցի ընթացքում նրանք եկան նաև մեր արտադրամաս, և հիմա բանակցություններ ենք վարում «ՄԵԳԱ Արարատ»-ի արտադրանքը Գերմանիա արտահանելու համար:

«Եթե մինչ այժմ տարեկան 15-20 տոննա թեյ էինք արտադրում, ապա եվրոպական շուկա մուտք գործելուց հետո ծավալները բազմապատկվելու ենք մի քանի անգամ, - ոգևորված պատմեց զրուցակիցս, ու մեր զրույցի ավարտին հավելեց, - անչափ մեծ ուրախություն ու բավականություն ենք ստանում, երբ տեսնում ենք մեր գործունեության արդյունքները. սա մեր ընտանիքի, մեզ հետ աշխատող մարդկանց, գործընկերների համատեղ աշխատանքի արդունքն է, ու որքան էլ դժվար է, բայց ավելի քան վստահ եմ, որ լավ է լինելու»:

Այս տարի հոկտեմբերի 7-ից մեկնարկել է «Օրգանական արտադրանքի սերտիֆիկացման» ծրագրի 2016- 2017թթ. մրցույթը: Ծրագրով  հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչեւ նոյեմբերի 7-ը Բանկի պաշտոնական կայքէջից  ներբեռնել դիմում-հայտը, լրացնել և ուղարկել հայտում նշված էլեկտրոնային փոստին:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League