Լիլի Կարապետյանը սիրային եռանկյունում և ռինգում հայտնվելու մասին
LIFELife.tert.am-ը գրում է.
Ռուսաստանում բնակվող Լիլի Կարապետյանը հաճախակի է իր հանգիստն անցկացնում Երևանում: Այս տարի ևս բացառություն չէր: Բայց նրա հանգիստն ուղեկցվեց մի շարք գործնական առաջարկներով: Դերասանուհին նախ նկարահանվեց Գոռ Հակոբյանի «Նա է» տեսահոլովակում, ապա «Ֆուլ հաուս» սիթքոմում, իսկ վերջերս Լիլիին տեսնում ենք ռինգում՝ Արամ MP3-ի տեսահոլովակում:
Tert.am Life-ի հետ զրույցում Լիլին պատմեց «Ֆուլ հաուս»-ում իր նոր դերի և նախասիրությունների մասին:
«Երևան եմ վերադարձել ամռանը՝ հանգստանալու նպատակով: Ամեն դեպքում, աշխատանքի անցնելու ծրագրեր չունեի, իսկ տեսահոլովակներում նկարահանվելու առաջարկներ միշտ էլ եղել են, երբ Երևանում եմ եղել: Այս անգամ ծրագրել էի, որ սեպտեմբերին կրկին կմեկնեմ Մոսկվա, ի զարմանս ինձ, այս ընթացքում այնքան տարբեր առաջարկներ ստացա, որ վերանայեցի իմ որոշումը Մոսկվա գնալու և հետաձգեցի: Առաջարկները սկսվեցին Գոռ Հակոբյանի տեսահոլովակում նկարահանվելուց հետո, որը ստացել է Individuum casting-ի կողմից, իսկ «Ֆուլ հաուս»-ում նկարվելու առաջարկը ստացել եմ Արմեն Պետրոսյանի կողմից: Կարծում եմ Գոռի տեսահոլովակից հետո է նա ինձ նկատել և կանչել է քասթինգի»,- պատմեց Լիլին:

Շարունակությունը՝ այստեղ:



