«Նորմանդական քառյակը» պայմանավորվեց պատրաստել Մինսկի համաձայնությունների «ճանապարհի քարտեզը»
POLITICSԳերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Ուկրաինան ներառող «նորմանդական քառյակը», որն զբաղվում Է Ուկրաինայի արեւելքի իրադրության կարգավորմամբ, պայմանավորվել Է բանակցություններից անցնել խաղաղ համաձայնագրերի իրագործման «ճանապարհի քարտեզը» կազմելուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Քառյակի»՝ Բեռլինում կայացած հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել Է, որ «ճանապարհի քարտեզը» կողմերը պետք Է մշակեն ու վավերացնեն մինչեւ նոյեմբերի վերջը:
«Նորմանդական ձեւաչափն» այլընտրանք չունի, հավելել Է Ուկրաինայի նախագահը: Նա նշել Է, որ Ռուսաստանը պաշտպանել Է Դոնբասում ԵԱՀԿ-ի զինված առաքելության ներկայությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամփոփելով հանդիպման արդյունքները, ասել Է, թե դրա մասնակիցները «հավաստեցին, որ Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադրության կարգավորման հիմքում պետք Է լինեն Մինսկի համաձայնությունները, բլորը հաստատեցին այդ պայմանավորվածությունները կատարելու իրենց հանձնառությունը»:



