Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Կույսերին խորհուրդ չի տրվում կանգ առնել ձեռք բերածի վրա. Հոկտեմբերի 20-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Խոյերի տրամադրությունն այսօր անկայուն է, հնարավոր են հետաքրքրասիրության, տատանումների և ցրվածության րոպեներ: Մեծ է հետաքրքրությունը շրջակա աշխարհի նկատմամբ, սակայն դժվար է ուշադրությունը պահել ինչ-որ մեկ բանի վրա: Չարժե մտքի կենտրոնացման հետ կապված նոր առաջադրանքի և աշխատանքի անցնել: Օգտակար է ժամանակ առ ժամանակ դադար վերցնել: Օրվա դրական կողմերից մեկը նշանակալի դեմքի հետ հետադարձ կապի հնարավորությունն է:

Ցուլ

Ցուլերի մոտ հնարավոր են ժամանակավոր խնդիրներ ընտրության կամ ուշադրության կենտրոնացման հետ: Մինչ երեկո կարող են հետապնդել կասկածները, հատկապես, եթե հայտնվել եք ձեզ համար նոր իրավիճակում, փոխվել են նախկին ժամկետները, մոտեցումները, գնահատման սովոր չափանիշները: Իմաստ ունի սահմանափակվել պարզ գործերով, ձեզ վրա հավելյալ պատասխանատվություն չվերցնել, չծանրաբեռնել բյուջեն նոր ծախսերով:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են հանգիստ գործել իրենց հետաքրքրություններով: Մինչ երեկո կպահպանվի նախօրեին շոշափված թեմաների զարգացման համար բարենպաստ մթնոլորտ: Կարևոր միջոցառումներն ավելի լավ է առավոտյան կազմակերպել: Օրվա ֆոնը կարող են դառնալ որոշ մարդկանց, իրերի, ծրագրերի վերաբերյալ կասկածները: Հնարավոր է, որ մի շարք իրավիճակների երկակիության հետ այժմ անհրաժեշտ է ուղղակի համակերպվել:

Խեցգետին

Առավոտյան Խեցգետիններին խորհուրդ չի տրվում ձգտել ակտիվության, նկատելիության: Կարող է ի հայտ գալ միայնության ձգտում: Եթե ընտանիքում որոշակի պայմանավորվածություններ եք ձեռք բերել, արժե հետևել, որ դրանք ժամանակին ի կատար ածվեն: Երեկոյան բացառված չէ ինքնակամության, հպարտության, ամբիցիաների պոռթկում, ինչը ձեզ կամ մյուսներին կխանգարի պահպանել պայմանավորվածությունները:

Առյուծ

Առյուծները կարող են շարունակել հետաքրքիր շփումը կամ ոչ պակաս հետաքրքիր որոնումները: Օրվա հիմնական մասն ավելի լավ է անցկացնել ոչ պաշտոնական մթնոլորտում: Նպատակային հասցեական շփումը՝ ներառյալ նամակագրությունը, առավել արդյունավետ կլինի օրվա սկզբում: Օրվա ընթացքում գերակշռող հարթ տրամադրությունը երեկոյան կարող է փոխարինվել զգացմունքային պոռթկումով: Սենտիմենտալությունը կարող է պայմանավորված լինել տնային իրադրությամբ:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում կանգ առնել ձեռք բերածի վրա: Այսօր դժվար թե վերջնական որոշում կայացվի: Ձեզ հետաքրքրող գործերում առաջընթացի շարժիչը կլինեն կասկածները և համեմատությունները: Արմատական փոփոխություն սպասվում է օրվա վերջում: Այդ ժամանակ կարող եք լուսավորվել, կարող է ինչ-որ կարևոր բան տեղի ունենալ: Դեպքերին արագություն կարող է հաղորդել երջանիկ պատահականությունը, ընկերների կամ ազգականների կողմից հովանավորությունը:

Կշեռք

Կշեռքներին աստղերը շարունակում են հովանավորել, հուշել ոգեշնչման աղբյուրները և գործողությունների ուղղությունը, հետաքրքիր տվյալներ և թարմ գաղափարներ մատակարարել, ամրապնդել ինքնագնահատականը և լավի նկատմամբ հավատը: Լավ կանցնի ուսումը, ուղևորության պատրաստությունը, շփման գործընթացը, ճանապարհորդությունը: Ստացված տեղեկատվությունը և աջակցությունը ուժ կտան հերթական առաջխաղացման համար:

Կարիճ

Քանի դեռ չեն փոխվել հանգամանքները, Կարիճներին խորհուրդ է տրվում օգտագործել բոլոր հնարավորությունները՝ համալրելու գիտելիքները, զարգացնելու կապերը, շտկելու ծրագրերը և հայացքները: Չնայած մանր անհանգստություններին՝ իրադրությունն, ընդհանուր առմամբ, ընկերական կմնա, իսկ մթնոլորտը՝ հաճելի: Շրջապատող մարդիկ բաց են շփման համար և նույնը կսպասեն ձեզնից: Կարևոր թեմաներն ավելի լավ է քննարկել առավոտյան:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում հետաձգել շփումը, հատկապես, եթե ենթադրվում է իրավահավասար երկխոսություն, կամ թեման կարևոր է ապագայի համար: Երեկոյան կարող է փոխվել իրադրությունը կամ տրամադրությունը, տեսադաշտից կարող է անհետանալ զրուցակիցը: Արդյունավետ կլինի ամուսնու, անձնական մասնագետի հետ խոսակցությունը: Լավ կանցնի ընկերական զրույցը: Օրվա վերջում առաջին պլանում կարող են հայտնվել զգացմունքները:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար ցանկացած առաջադրանք լուծելու համար առանցքային գործիք կլինի շփվողականությունը: Հաջողության անխախտելի բաղադրիչները կլինեն կապերի առկայությունը, շփվելու ունակությունը, նորն ընդունելու պատրաստակամությունը: Չարժե վհատվել, եթե տեղաշարժերը համեստ լինեն: Խորհրդակցությունները, այցերը, հանդիպումներն ավելի արդյունավետ կլինեն առավոտյան: Երեկոն ձեզ կստիպի փոխել ռազմավարությունը:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում առավելագույնս օգտագործել բացվող տեղեկատվական ալիքները: Նամակներ ուղարկել, զանգեր կատարել, տեքստեր խմբագրել ավելի լավ է օրվա առաջին կեսին: Չարժե կեսճանապարհին թողնել ուսման գործընացը: Երեկոյան կարող է մարել ոգևորությունը, ավելի վատ ընթանալ մտածելու գործընթացը, դադարներ առաջանալ շփումներում: Կարող են ի հայտ գալ անհետաձգելի հոգսեր, իրենց մասին հիշեցնել տնային գործերը:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում խուսափել նախաձեռնություններից, իսկ հարկադրված գործողություններում չգերազանցել հաստատված սահմանները և հաշվի նստել սեփական հնարավորությունների հետ: Այսօրվա համար չարժե ծրագրել ժամադրություններ, միջոցառումներ, որոնումներ, արմատական նպատակաուղղված փոփոխություններ: Ձեզնից կարող է պահանջվել ներկայություն տանը կամ ուշադրություն ընտանեկան գործընթացների նկատմամբ:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference