Բեռլինում մեկնարկել են «նորմանդական քառյակի» բանակցությունները
INTERNATIONAL NEWSԲեռլինում մեկնարկել են «նորմանդական քառյակի»՝ Գերմանիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի առաջնորդների բանակցությունները, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Մինչեւ հանդիպումը սկսելը Օլանդը, Մերկելն ու Պորոշենկոն բանակցել են եռակողմ ձեւաչափով։ Այդ զրույցի ընթացքում նրանք համակարգել են դիրքորոշումները «նորմանդական քառյակի» ամբողջական կազմով հանդիպմանը մասնակցելու համար։
Չորս երկրների առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման խնդիրները՝ մինսկյան պայմանավորվածությունների իրականացումը, նաեւ հետագա քայլերը, որոնք կապակցված են Դոնբասում խաղաղ գործընթացի հաստատման հետ։
Առաջնորդների հանդիպումն անցնում է Դաշնային կանցլերի գերատեսչությունում, առանց մամուլի ներկայության, նշում է ՏԱՍՍ-ը։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին միայն հանդիպման սկզբի մասին երեք րոպեանոց տեագրություն են ցուցադրել՝ առանց ձայնի։



