ՌԴ–ն հույս ունի՝ ԱՄՆ–ը կազդի գրոհայինների առաջնորդների վրա եւ կապահովի Հալեպից նրանց ելքը
INTERNATIONAL NEWSՌուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ–ը եւ մյուս շահագրգիռ կողմերը կազդեն գրոհայինների առաջնորդների վրա եւ կապահովեն Հալեպից նրանց ելքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ–լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Հուսանք, որ ԱՄՆ–ը եւ մյուս շահագրգիռ կողմերը կազդեն զինված խմբավորումների առաջնորդների վրա եւ կապահովեն հիվանդների եւ վիրավորների տարհանումը, ինչպես նաեւ քաղաքից խաղաղ բնակիչների եւ գրոհայինների դուրսբերումը»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ՕՏՈւ–ն եւ Սիրիայի ՌՕՈւ–ն Հալեպին 10 կմ–ից շատ չեն մոտենում։ «Երեկ՝ առավոտյան ժամը 10-ին, Հալեպի շրջանում ամբողջովին դադարել էին Ռուսաստանի ՕՏՈւ եւ Սիրիայի ՌՕՈւ հարվածները։ Ռուսական եւ սիրիական օդանավերը 10 կմ–ից շատ չեն մոտենում քաղաքին»,– ասել է Ռուդսկոյը։



