Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Ողջ ճշմարտությունը «տնային աշխատանքի» մասին

PHOTO

Վերջին 10 տարիների ընթացքում Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Ջերալդ Ք. Լե Տանդրեն (Gerald K. LeTendre) իր գործընկերների հետ միասին ուսումնասիրել է, թե ինչպես է տարբեր երկրներում աշակերտներին հանձնարարվող տնային առաջադրանքների ծավալն ազդում նրանց կրթամակարդակի և առաջադիմության վրա: Ներկայացնում ենք այդ թեզիսի որոշ հատվածներ, որոնք հրապարակել է The Washington Post-ը:

1. Հետազոտության գլխավոր եզրահանգումներից մեկը հետևյալն է. առավել մեծ ծավալի տնային առաջադրանքներ երեխաներին հանձնարարվում են թույլ զարգացած տնտեսություն և վառ ընդգծված սոցիալական անհավասարություն ունեցող երկրներում: Ու չկա ոչ մի ապացույց, որ ծանրաբեռնվածության նման աստիճանը դրական է ազդում առաջադիմության ու կրթամակարդակի վրա:

2. Ծնողների ճնշող մեծամասնությունը գտնում է, որ վաղ տարիքից տնային առաջադրանքներ կատարելը երեխային վարժեցնում է կարգապահության ու ինքնուրույնության, իսկ հետագայում էլ այդ երեխաները շատ ավելի հեշտ են կյանքում և ուսման մեջ հասնում հաջողությունների: Ընդ որում՝ 1890-1920թթ-ից ԱՄՆ-ում տնային առաջադրանքները չէին կարևորվում: Այն կիրառվում էր բացառապես միայն որպես պատժամիջոց, որը երեխային զրկում էր խաղերից ու ազատ ժամանցից:

3. Գիտնականները հաստատեցին, որ առաջադրանքների մեծ ծավալի պատճառով հաճախակի վեճեր են առաջանում ծնողների ու երեխաների միջև երեխաների կողմից դրանք չկատարելու կամ կատարել չցանկանալու պատճառով: Տրամաբանական է, որ նման դեպքերում տնային առաջադրանքը միայն բացասական էմոցիաներ կառաջացնի ու ոչ մի առաջադիմության էլ չի հանգեցնի:

 

Պրոֆեսոր Ջերալդ Ք. Լե Տանդրեն․ «Հիմա էլ կասե՞ք, որ տնային առաջադրանքը կապ ունի ուսման մեջ առաջադիմելու հետ: Պատասխանն ակնհայտ է՝ իհարկե ՈՉ: Աշխարհի ոչ մի երկրում աշակերտների տնային առաջադրանքները չեն նպաստում նրանց ուսման մեջ առաջադիմելուն:

4. Անիմաստ է հերքել, որ ներկայումս տնային առաջադրանք ասվածը համընդհանուր երևույթ է: Հարցված 4-րդ դասարանի աշակերտների միայն 7% է ասել, որ տնային առաջադրանք չի ունենում: Տնային առաջադրանքը նպատակահարմար է միայն միջին ու ավագ դպրոցներում առաջադիմություն ապահովելու համար:

5. Իսկ ահա տարրական դասարանների աշակերտների համար գիտականորեն ապացուցված է, որ անգամ 30 րոպե տնային առաջադրանքներ կատարելն արդեն իսկ սթրես է ու ծանրաբեռնվածություն: Չինացի գիտնականները պնդում են, որ օրական երկու ժամ տնային առաջադրանք կատարելը խանգարում է երեխայի բնականոն քունն ու օրգանիզմը ենթարկում է սթրեսի: Չորրորդ դասարանցիների մոտ 10%-ն ամբողջ աշխարհում խոստովանել է, որ տնային առաջադրանքների վրա օրական ծախսում է մի քանի ժամ, իսկ շաբաթական՝ 3-4 օր, օրական կես ժամ միայն մաթեմատիկայի առաջադրանքների վրա է ծախսում:

 

Ուսուցիչը պետք է յուրաքանչյուր դասարանի հետ առանձին զբաղվի: Ուսուցիչը պետք է քննարկի ծնողների ու աշակերտների հետ՝ արդյոք շա՞տ չեն երեխաներին հանձնարարվող տնային առաջադրանքները, արդյոք դրակա՞ն է ազդում առաջադրանքների ծավալը ուսման մեջ առաջադիմելու գործին:

6. Ակնհայտ է, որ տնային առաջադրանքների թույլատրելի ծավալը պետք է լինի երեխայի տարիքին, նրա ընտանեկան ու մշակութային սովորույթներին համապատասխան:

7. Որոշ ժամանակ առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկեց առհասարակ արգելել տնային առաջադրանքները, քանի որ այն, ըստ նախագահի, կարող է բերել հասարակության մեջ լիբերալ կարգերի կործանմանը: Գիտնականները հաստատում են տնային առաջադրանքների լուրջ ազդեցությունը, սակայն Օլանդի հետ չեն համաձայնվում: Քիչ հավանական է, որ այն կարող է լինել դասային անհավասարության ու թշնամանքի պատճառ:

8. Ուսումնասիրությունների հիմքում ընկած են TIMSS-ի (դպրոցի մաթեմատիկական և բնագիտական գիտելիքների որակը ուսումնասիրող միջազգային մոնիտորինգային կազմակերպություն) ուսումնասիրությունների արդյունքները: TIMSS-ի վարկանիշային արդյունքները հրապարակվում են 5 տարին մեկ և միանգամից մի շարք միֆեր են կործանում: Օրինակ՝ ասիական երկրներում, ինչպիսիք են Հոնկոնգը, Թայվանն ու Ճապոնիան, մաթեմատիկայի ցուցանիշները ամենաբարձրն են աշխարհում, բայց արի ու տես, որ տնային առաջադրանքների ծավալներն աշխարհի մակարդակով միջին հորիզոնականում են: Նիդեռլանդներում ամեն 5-րդ 4-րդ դասարանցին, առհասարակ, տնային առաջադրանքներ չի կատարում, բայց դա չխանգարեց հոլանդացի դպրոցականներին մաթեմատիկական գիտելիքների իմացության մակարդակով հայտնվել աշխարհի ամենաբարձր վարկանիշն ունեցող երկրների ցանկում: Ամերիկացի դպրոցականներն այս ցանկում միջին դիրք են զբաղեցնում, իսկ ահա ռուսական դպրոցականները սովորաբար 5-յակում են արդեն մի ամբողջ տասնամյակ:

Գիտաշխատողներին և դասագրքեր ստեղծողներին արժե ուսումնասիրել աղքատության,  սոցիալական անհավասարության ու տնային առաջադրանքների ծավալների միջև կապը: Հարկ է մտածել այն մասին, թե ինչպես կատարելագործել ուսումնական պրոցեսը դասասենյակում, և ոչ թե ամենը թողնել տնային առաջադրանքի հույսին:

9. Ժամանակակից հանրակրթության թիվ մեկ խնդիրը դպրոցական ծրագրի ահռելի ծավալներն են և ճնշումները ուսուցիչների հանդեպ: Ուսուցիչը ֆիզիկապես չի հասցնում աշակերտին «մատուցե» անհրաժեշտ ծավալով ողջ նյութը, այդ իսկ պատճառով էլ մեծամասնությունը թողնում է տնային առաջադրանքի հույսին:

10. Ամենակարևոր խորհուրդը, որն այս ուսումնասիրություններն իրականացնողը տալիս է ուսուցիչներին. անհատական մոտեցում ցուցաբերել տնային առաջադրանքներ հանձնարարելու գործում, հաշվի առնել երեխայի տարիքը, ընտանեկան պայմանները, հետաքրքրությունները, կոնկրետ կարողությունների ուսուցանման կարևորությունը՝ յուրաքանչյուր երեխայի մոտ առանձին: Միայն այս պարագայում դպրոցին կհաջողվի արդյունավետ դարձնել տնային առաջադրանքը:

Թարգմանությունը՝ BlogNews.am

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris