Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Կառավարության նոր ծրագիրը նախընտրական է ու միտված PR-ի

BLOG

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ կառավարությունը ներկայացրել է իր ծրագիրը, որի մեջ ներառված են տնտեսական, արտաքին քաղաքական հարցեր ու պետական համակարգի արդիականացման ու մաքսիմալ օպտիմալացման ուղենիշները:
Կառավարության ծրագիրը նպատակ ունի վեց ամսվա ընթացքում՝մինչև 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններ ստեղծել բարեփոխումների իմիտացիա՝որոշ կրճատումներ պետական համակարգում, հասարակության կողմից չընդունվող ու մականունավոր պաշտոնյաների հեռացում՝PR ու ինֆորմացիոն առիթների ստեղծում՝վեճ-քննարկումներ կառավարության նիստերում, <<խիստ>> հանձնարարականներ և այլ՝ԶԼՄ-ների հետ ակտիվ աշխատանք ու կառավարության բարեփոխումների դրական լույսի ներքո ներկայացում: 
Կառավարության ծրագիրը կոսմետիկ շտկումներ է ներկայացնում թե տնտեսության մեջ՝ներդրումների ներգրավումն վեց ամսյա ժամկետում գրեթե անհնար է, քանի որ ՀՀ ունի արտաքին մեծ պարտք, ծերացող բնակչություն՝խոշոր արտագաղթ, վատ ներդրումային միջավայր, որը չի ուղղվել քսան տարվա ընթացքում, ինչպես կարող է ուղղվել վեց ամսվա ընթացքում և այլն: Սա ավելի շատ նախընտրական քարոզարվաշին միտված ծրագիր է՝փոխել ինչ-որ բանել՝ԱԺ ընտրություններին դա ցուցադրելու համար՝ՀՀԿ-ի նոր, ռեբրենդինգ արված կազմով հանրությանը ներկայանալու, մարզային հանդիպումների ժամանակ ինչ-որ փոքրիկ ձեռնարկությունների բացման առիթները լայնորեն լուսաբանելու համար և այլն:

Անհնար է վեց ամսվա ժամկետում՝լավ, բանիմաց նախարարներով անգամ շտկել այն տնտեսական կոլապսը,որի մեջ ՀՀ-ը հայտնվել է օբյեկտիվ ու ավելի շատ սուբյեկտիվ պատճառներով: Եթե նավը մեծ արագությամբ գնում է այսբերգին ընդառաջ՝ՀՀ-ը իր սոցիալ-տնտեսական վիճակով, արտագաղթով , ժողովրդագրությամբ ու այլ ցուցանիշներով հենց այդ նավն է, անհնար է այդ նավը կանգնեցնել խարիսխ գցելով կամ վերջին պահին ղեկը այլ կողմ թեքելով: 
Կառավարության ծրագիրը որոշակի շտկումներ կբերի տարբեր ոլորտներում, սակայն համակարգային փոփոխություններ, տնտեսական ցուցանիշների, սոցիալական վիճակի բարելավման առումներով հնարավոր է ակնկալել միայն 2017թ-ի հետո,այն էլ եթե կառավարությունը չփոխվի ու շարունակի պաշտոնավարել: 
2018թ.-ից հետո շատ բան կարող է փոխվել ու ՀՀԿ-ը մեծամասնություն ունենալով՝դրանում ոչ ոք չի կասկածում, ԱԺ-ում կարող է փոխել թե կառավարությունը, թե կառավարության ծրագիրն ու փոփոխություններն ու երկրի զարգացման տեսլականը 180%-ով շրջել ցանկացած ուղղությամբ:
Ոչ մի կառավարություն՝անգամ հրաշագործները պետք է հիմնվեն այն տնտեսական ներուժի վրա, որը նրանց բաժին է հասել՝խոշոր արտաքին պարտք, տնտեսական անկում բոլոր ոլորտներում, կոռուպցիա, օլիգարխների մենաշնորհներ, արտագաղթ, պետական ուռճացված ապարատ ու ոչ պրոֆեսիանալ կառավարում ու գումարների անարդյունավետ վատնում՝այդքանից հետո փորձել շտկել իրավիճակը կարճաժամկետ հեռանկարում անհնար է: 
Կառավարության ձախողման դեպքում՝տնտեսական և այլ ոլորտներում հեշտ կլինի տեխնոկրատների վրա այդ ամենը բարդել ու հերթական կառավարությանը ուղարկել վաստակավոր թոշակի ու այդպիսի անվերջ կարուսել՝ՀՀ-ին անհրաժեշտ են ստվերի վերացում՝օլիգարխների կողմից հարկերի բնականանոն վճարում, մենաշնորհների վերացում՝միայն Սփյուռքն ու այնտեղի հայ ու ոչ միայն հայ, գործարարները կարող են փոքրիկ՝թե բնակչության թվով, թե տարածքով ՀՀ վերածել կովկասյան Շվեյցարիայի՝իրենց ներդրումներով, այլ պարագաներում անգամ հանճարեղ գրված ռազմավարություն ու ծրագիր կմնա հերթական փաստաթուղթը, որն արդեն քսան տարուց ավելի այդքան գեղեցիկ ու գրագետ գրում ու ներկայացնում են պաշտոնական կայքէջերում:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris