Օբամայի խորթ եղբայրը նախագահական բանավեճում աջակցելու Է Թրամփին
INTERNATIONAL NEWSԲարաք Օբամայի խորթ եղբայրը հոկտեմբերի 19-ին Լաս Վեգասի Նեւադայի համալսարանում կայանալիք նախագահական բանավեճին գալու Է աջակցելու հանրապետական Դոնալդ Թրամփին, որը հավակնում Է ԱՄՆ-ի բարձրագույն պետական պաշտոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մալիք Օբաման հայտարարել Է հոկտեմբերի 18-ին «ՆյոÖ ‚ Յորք փոստ» թերթում հրապարակված հարցազրույցում:
ԱՄՆ-ի վարչակազմի գործող ղեկավարն ավելի վաղ քանիցս ընդգծել Է, որ պաշտպանում Է դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին: Մինչդեռ նրա խորթ եղբայրը, որը ծնվել Է Քենիայում, բայց երկար տարիներ ապրել Է ԱՄՆ-ում, Լաս Վեգասում քաղաքական գործիչների 90-րոպեանոց բանակռվում լինելու Է Թրամփի հյուրը:
«Ես շատ ուրախ եմ, որ ներկա եմ լինելու բանավեճին, Թրամփը կարող Է վերադարձնել Ամերիկայի վեհությունը»,-ասել Է Մալիք Օբաման, որը տակավին հուլիսին հայտարարել Էր, որ մտադիր Է ընտրություններում քվեարկել հանրապետականի օգտին:
Թրամփն իր հերթին նշել Է, որ «անհամբերությամբ Է սպասում Մալիքի հետ հանդիպմանը»: «Նա իրադրությունն իր եղբորից շատ ավելի լավ Է հասկանում»,-ընդգծել Է միլիարդատերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



