Ինչո՞ւ է Սոսն ամենացանկալի փեսացուն. նոր reality show-ի ստեղծման պատմությունը ներկայացնում է Հրաչյա Քեշիշյանը (լուսանկարներ)
LIFE
Tert.am Life-ը գրում է.
«Ցանկալի փեսացուն» իրապատում (reality show) հեռուստանախագիծը «Ucom» ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում կլինի նոյեմբերի 4-ից:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ցանկալի փեսացուն՝ Սոս Ջանիբեկյանն է, որը ընտրվել է պրոդյուսերական խմբի անցկացրած հետազոտությունից հետո: Նախագծին մասնակցելու համար ընտրվել են 12 աղջիկներ, յուրաքանչյուր շաբաթ նրանցից մեկը լքելու է նախագիծը: Վերջնական ընտրությունը կարվի 2 գեղեցկուհիների միջև։
Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը նշեց, որ նախագծի նպատակը ոչ թե Սոսին ամուսնացնելն է, այլ իրապատում ստեղծելը:

«Անկախ այն բանից, որ երբեմն մենք թերագնահատում ենք մեզ և խոսում հայկական մտածելակերպի մասին, ստացվում է այնպես, որ մարդկային զգացմունքները նույն են և մարդիկ կարողանում են տվյալ իրավիճակում իրենց դրսևորել գրեթե նույն ձևով: Այս իմաստով սա նախագծի է մարդկային զգացմունքների, մասնավորապես սիրո, ընտանիք կազմելու, ընտանեկան արժեքների, թե ինչպես կարող է տղամարդը ընտրել իր կողակցին և ինչպես է կինը թույլ տալիս, որ տղամարդը լինի իր կողքին»,- ասաց պրոդյուսերը:
Շարունակությունը՝ այստեղ:



