«Հրապարակ». Սարգսյան-Օհանյան «նեպրիյազնը» վաղուց էր սկսվել. ասել էր՝ «Դուք հրաման տվեք, ես դիմում չեմ գրելու»
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է. «Վիկտոր Դալլաքյանի՝ աշխատանքից ազատվելը եւ կուսակցություն ստեղծելու քայլը նախագահականում շատ վատ են ընդունել: Դա պայմանավորված քայլ չէ՞ր նախագահի հետ՝ հարցրինք նախագահականի մեր աղբյուրին։ «Բացառեք, անհնար է, դուք, ինչ է, կարծում եք Սեյրան Օհանյանի` այդ կառույցին «ինտեգրումը» կարող է դո՞ւր գալ որեւէ մեկին, էլ չեմ ասում՝ նախագահին»:
Ի դեպ, Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան «նեպրիյազնը» շատ ավելի վաղ է սկսվել, երբ, իմանալով Օհանյան ընտանիքի ֆեյսբուքյան ակտիվության մասին, Սերժ Սարգսյանը նկատողություն է արել, որին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ դա իր կնոջ անձնական գործն է:
Երբ նախագահականից Օհանյանին առաջարկվել է հրաժարականի դիմում գրել, նա կատեգորիկ հրաժարվել է՝ ասելով. դո՛ւք հրաման տվեք, ես չեմ գրելու: Իսկ երբ առաջարկվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ասել է՝ ես չեմ կարող մի երիտասարդի ձեռքի տակ աշխատել: Դրանից հետո որեւէ առաջարկ նրան չեն արել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



