Արտակարգ դեպք Երևանում. բեռնատար վերելակը պոկվել է և 80 մետրից ընկել անդունդը. կա 2 վիրավոր. Shamshyan.com
SOCIETYՔիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ փողոցից 2 միջին տարիքի տղամարդ մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վիրավորները նշված փողոցում շենքի կառուցման ժամանակ բեռնատար վերելակի խափանման և շուռ գալու հետևանքով մոտ 80 մետր գլորվելով ընկել են անդունդը: Վիրավորներից մեկին նշված հատվածից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին՝ փրկարարները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Շարունակությունն՝ այստեղ
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



