Պեսկովը չի բացառել Բեռլինում Վլադիմիր Պուտինի եւ Պորոշենկոյի հանդիպումը
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել Բեռլինում Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ուկրաինայի նախագահների հանդիպումը, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։
«Բանն այն է, որ բառացիորեն 2-3 ժամ առաջ հայտնվեց հանդիպման անցկացման մասին տեղեկություն, ուստի դժվար է ասել, թե դրանք առանձին հանդիպումներ կլինեն, թե ոչ։ Բայց այսպես թե այնպես առաջնորդները կհանդիպեն, եւ կլինի տարբեր ձեւաչափերով բանակցությունների հնարավորություն»,– ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ դեռեւս «նորմանդյան ձեւաչափով» հանդիպման ժամանակ Բեռլինում պետությունների ղեկավարների միջեւ երկկողմ հանդիպումներ չեն պլանավորվում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



