Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Օմբուդսմենի եզրակացությունը Սահմանադրության նախագծի Մարդու իրավունքների պաշտպանի բաժնի վերաբերյալ

SOCIETY

Սահմանադրության փոփոխությունների նախագծի ուսումնասիրման արդյունքում Օմբուդսմենը մարդու իրավունքներին անմիջապես առնչվող մի շարք գլուխների վերաբերյալ կազմել է եզրակացություն, որտեղ ոչ սպառիչ ներկայացված են նախագծում առկա դրական եւ բացասական փոփոխությունները: Ստորև ներկայացնում ենք Նախագծի 10-րդ («Մարդու իրավունքների պաշտպանը») գլխի վերաբերյալ դիտարկումները. տեղեկացնում է Օմբուդսմենի աշխատակազմը: 

ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

· Փոփոխության արդյունքում, մարդու իրավունքների ու ազատությունների պահպանման վերաբերյալ, բացի պետական ոլորտից նաև այլ ոլորտներում, Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով կվերապահվի լիազորություններ (Նախագծի հոդված 190): Նշված ձևակերպումն ավելի է ընդլայնում Պաշտպանի լիազորությունները:

· Սահմանադրորեն ամրագրվում է, որ անհրաժեշտ չէ բողոքի առկայություն, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հնարավոր լինի պետական մարմնից պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ ու պարզաբանումներ (Նախագծի հոդված 190): Նշված տեղեկատվությունը Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար կամրագրվի որպես ուղղակի պարտավորություն:

· Պետական մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր կլինեն աջակցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքներին (Նախագծի հոդված 190): Նշված կարգավորումը կնպաստի Պաշտպանի լիազորությունների ազատ իրականացմանը, ինչը նաև ողջունվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից:

· Սահմանադրորեն կերաշխավորվի պետության կողմից Մարդու իրավուքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը (Նախագծի հոդված 191): Նշված դրույթը կնպաստի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկախությանը և լիազորությունների ամբողջական իրականացմանը:

ՄՏԱՀՈԳԻՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

· Նախագծի փոփոխության համաձայն՝ հրապարակային ելույթներում Մարդու իրավունքների պաշտպանը պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի (Նախագծի հոդված 192): Խնդրահարույց է դրույթում կիրառված «զսպվածություն» եզրույթը, որը չի կարող կիրառվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ: Քաղաքական զսպավածությունը հանդիսանում է հանրային ծառայողների կողմից հանրային ծառայության իրականացման հիմնական սկզբունքներից մեկը, այնինչ Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե հանրային ծառայող է, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձ: Առաջարկվում է տվյալ դրույթում կիրառել «քաղաքական չեզոքություն» եզրույթը:

· Նախագծով կկրճատվեն Պաշտպանի կողմից Սահմանադրական դատարանում վիճարկվող դրույթները: Քանի որ Նախագծով Պաշտպանին լիազորություն է տրվել Սահմանադրական դատարանում վիճարկել բացառապես Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված իրավունքներին առնչվող խնդիրները, իսկ Նախագծի 3-րդ գլխում նախատեսված սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները, աշխատանքային պայմանների, սոցիալական ապահովության, արժանապատիվ գոյության, առողջության պահպանության իրավունքներին առնչվող օրենսդրական ակտերը այլևս Պաշտպանի կողմից վիճարկման ենթակա չեն լինի: Նման փոփոխության դեպքում քաղաքացիները հնարավորություն չեն ունենա իրենց վերոնշյալ իրավունքների արդյունավետ պաշտպանության համար ստանալու Պաշտպանի աջակցությունը: Ելնելով նշվածից՝ առաջարկում ենք Նախագծում ավելացնել դրույթ, ըստ որի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարող է դիմել Սահմանադրական դատարան նաև վերոնշյալ դրույթների սահմադրկանության հարցով:

· Նախագծում տեղ գտած ձևակերպման հետևանքով հնարավոր է սահմանափակվի Մարդու իրավունքների պաշտպանի' անհատական գործեր քննելու լիազորությունը: Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովն իր Նախնական կարծիքում նշել է, որ Նախագծի սահմանումից պարզ չէ, թե արդյոք Մարդու իրավունքների պաշտպանը կունենա անհատական գործեր քննելու լիազորություն, թե իր դերակատարությունը կսահմանափակվի միայն երկրում մարդու իրավունքների վիճակի դիտարկմամբ: Հանձնաժողովն ընդգծել է, որ Պաշտպանը պետք է հնարավորություն ունենա աշխատել անհատական գործերով, ինչը պետք է հստակորեն ամրագրվի: Ուստի, առաջարկում ենք Նախագծով հստակորեն ամրագրել նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից անհատական գործեր քննելու իրավասությունը:

· Նախագծով իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան զեկույցը Մարդու իրավուքների պաշտպանը կներկայացնի միայն Ազգային ժողովին: Այնինչ, գործող օրենսդրությամբ պահանջվում է, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը, բացի ՀՀ Ազգային ժողովից, ներկայացվի նաև մի շարք այլ մարմիններին: Նախագծի տվյալ դրույթով, ըստ էության, նեղացվում է գործող կարգավորումը, քանի որ այն չի ապահովում Պաշտպանի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին հանրությանը լայն իրազեկման հնարավորությունը: Ուստի, առաջարկում ենք Նախագծով նախատեսել Պաշտպանի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը ՀՀ նախագահին, գործադիր և դատական իշխանության մարմիններին, ինչպես նաև՝ զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան հասարակական կազմակերպություններին ներկայացնելու վերաբերյալ դրույթ:

· Ըստ մի շարք միջազգային կառույցների՝ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է օժտված լինի անձեռնմխելիությամբ նաև իր իրավասությունների ավարտից հետո, ինչը, սակայն, ամրագրված չէ Նածագծով: Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքում նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է անձեռնմխելիություն ունենա իր դեմ դատական գործընթաց սկսելուց իր կարգավիճակից բխող գործողությունների, գրավոր և բանավոր խոսքերի համար, և որ նման անձեռնմխելիությունը պետք է շարունակվի նաև իր մանդատի ավարտից հետո: Ավելին, հանձնաժողովը նաև հավելել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունն ուժեղացնելու համար կարևոր է նաև տյվալ հաստատության փաստաթղթերի և անշարժ գույքի անձեռնմխելիության երաշխիքների նախատեսումը: Ուստի, առաջարկում ենք Նախագծով սահմանել դրույթ, որով կապահովվի Մարդու իրավունքների պաշտպանի դատական անձեռնմխելիությունը նաև իր մանդատի ավարտից հետո:

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine