Բաղդադում Թուրքիայի դեսպանատան դիմաց ցույց է սկսվել
INTERNATIONAL NEWSԻրաքի շիաների ծայրահեղական առաջնորդ, կիսառազմական «Մահդիի բանակ» կազմակերպության ղեկավար Մուքթեդա աս-Սադրը կոչ է արել իր կողմնակիցներին բողոքի ցույցի իրականացնել Բաղդադում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հեռուստատեսությամբ հրապարակված ելույթում աս-Սադրը հորդորել է բողոքել Բաշիքայում թուրքական զորամիավորումների ներկայության դեմ` հոկտեմբերի 18-ին հավաքվելով թուրքական դեսպանության դիմաց:
Ի պատասխան շիաների ծայրահեղական առաջնորդի կոչի` առավոտյան ժամերից շատ ցուցարարներ սկսել են հավաքվել Բաղդադում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց:
Ավելի վաղ արած հայտարարության մեջ Մուքթեդա աս-Սադրը հորդորել էր Իրաքի տարածքում գտնվող թուրքականզորամիավորումներին պատվով հեռանալ այդտեղից: Նա ընդգծել էր, որ թուրքական զորքերի գտնվելն Իրաքի տարածքում անհարմար և տհաճ իրավիճակ է ստեղծել: «Նախքան այստեղից վռնդվելը պատվով հեռացեք մեր հողերից: Բոլոր իրաքցիները համակարծիք են ձեզ վռնդելու հարցում: Անգամ եթե միջազգային համաձայնագրեր լինեն Իրաք մտնելու վերաբերյալ, դա մեզ չի հետաքրքրում: Քեզ (խմբ.- Էրդողանին) խորհուրդ եմ տալիս քո երկ իրը համապատասխանեցրու ժողովրդավարության և ազատության չափանիշներին: Դրանից հետո միայն ինչ կուզես, ասա»,- ասել է աս-Սադրը:



