Եվս մեկ ողբերգական վթար. այս անգամ 22-ամյա երիտասարդ է մահացել
SOCIETYShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 22-ամյա Սմբատ Բաղդասարյանը իր վարած Վազ 21010 մակնիշի 60 GG 044 համարանիշի ավտոմեքենայով դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 35 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում՝ գնացքի գծերի հարևանությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Բաղդասարյանը տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը։
Շարունակությունը` այստեղ:



