«Կովկաս գինու փառատոն». Ներկայացվեց հայկական գինիների լավագույն տեսականին
SOCIETYԿովկաս պանդոկը հոկտեմբերի 14-ին մեկ հարկի տակ էր հյուրընկալել գինիների տեղական արտադրողներին և հայկական գինու սիրահարներին և գնահատողներին: «Կովկաս գինու փառատոնում» մոտ 15 հայրենական գինեգործական ընկերություններ ներկայացնում էին իր արտադրած գինիների տեսականին:
Հատուկ, ազգային յուրահատուկ ոճով ձևավորված սրահները բազմամարդ էին: Սոս Ջանիբեկյան, Հովհաննես Ազոյան, Սերգեյ Դանիելյան և այլ դերասաններ, գործարարներ, դեսպանատների ներկայացուցիչներ, զբոսաշրջիկներ, ովքեր հատուկ ժամանել էին համտեսելու հայկական գինին:
Գինիների տեսականին, իրոք, բազմազան էր՝ կարմիր, սպիտակ, չոր, քաղցր և այլն: Բազմազան էր նաև հյուրասիրության տեսականին: Կովկաս պանդոկը հյուրասիրության համար նույնպես հատուկ ուտեստներ էր նախատեսել, որոնց մեջ առանձնանում էին տնական պատրաստված հալվաներն ու գաթաները:
Փառատոնն աչքի ընկավ ոչ միայն գինիների ու ուտելիքների առատությամբ, այլև յուրահատուկ տոնական մթնոլորտով, որը մինչև ուշ գիշեր մարդկանց «ստիպեց» չհեռանալ միջոցառումից:
Եզրակացությունը մեկն է՝ «Կովկաս գինու փառատոնը» ցանկալի իրադարձություն է հաջորդ տարվա համար:
Նկարները կարող եք դիտել այստեղ:



