Բրազիլիայում մինչեւ 300 կալանավոր Է փախել բանտից
INTERNATIONAL NEWSԲրազիլիայում հոկտեմբերի 17-ին կալանավորների զանգվածային փախուստ Է տեղի ունեցել Սան Պաուլուի նահանգի Ֆրանկո դա Ռոշա քաղաքի բանտից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել են երկրի իշխանությունները:
Պատժական հիմնարկությունների գործերի նախարարության տվյալներով՝ փախուստի Է դիմել 55 մարդ, սակայն Բրազիլիայի ռազմական ոստիկանությունը պնդում Է, որ փախստակների թիվը հասնում Է 300-ի: Նրանք փախել են բանտային հոգեբուժական հիվանդանոցից, նշում Է Folha de Sao Paulo պորտալը:
Հոկտեմբերի 17-ի երեկոյան տվյալներով՝ հաջողվել Էր բռնել 18 փախածների:
Բանտից փախուստը տեղի Է ունեցել բրազիլական երկու բանտերում՝ Ռոռայմայի եւ Ռոնդոնիայի նահանգներում, խոշոր խռովություններից հետո: Առաջին դեպքում ԶԼՄ-ները հայտնել Էին 25 մարդու զոհվելու մասին, բայց այնուհետեւ բանտային իշխանությունները ճշտել Էին, որ սպանվել Է տասը կալանավոր: Երկրորդ խռովության հետեւանքով ութ մարդ Է զոհվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



