Ռուսաստանը միակողմանի կարգով ութժամյա հրադադար Է հայտարարել Հալեպում
INTERNATIONAL NEWSՌուսաստանը միակողմանի կարգով ութժամյա հրադադար Է հայտարարել Հալեպում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստի ավարտից հետո հայտարարել Է համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Մենք միակողմանի կարգով ութժամյա հրադադար ենք հայտարարել: Ըստ իս ավելի տեւական, օրինակ, 48-ժամյա կամ 72-ժամյա հրադադարը կպահանջի փոխադարձ որոշ պայմանավորվածություններ», -ասել Է դիվանագետը:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հոկտեմբերի 17-ին հայտարարել Է, որ հոկտեմբերի 20-ից ռուս եւ սիրիացի զինվորականները հումանիտար դադարներ կհաստատեն Հալեպում տեղի ունեցող մարտական գործողություններում՝ խաղաղ բնակիչների անցնելու եւ Իդլիբի շրջանում գործող զինյալներին դուրս բերելու համար: Այդ նպատակով կազմակերպվելու են ութ հումանիտար միջանցքներ, որոնցից վեցը նախատեսված կլինեն քաղաքացիական անձանց համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



