Աբխազիայում ահաբեկչություն իրականացրած անձը Ռոստովի բնակիչ է եղել
INTERNATIONAL NEWSԱբխազիայի պետական հեռուստառադիոընկերության տարածքում ահաբեկչություն իրականացրած տղամարդը Ռոստովի մարզի բնակիչ է եղել։ Այս մասին հայտարարել է Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Մուհամմեդ Քիլբան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Այսօր Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության տարածքում զոհված տղամարդը Աբխազիայի քաղաքացի չէ։ Պարզվել է, որ նա ՌԴ Ռոստովի մարզի բնակիչ է»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ տղամարդն Աբխազիա էր ժամանել հոկտեմբերի 2-ին, իսկ ահաբեկչությունն ուղղված է եղել կոնկրետ աբխազ քաղաքական գործչի դեմ։ Այս պահին պարզվում է Ռուսաստանի հետ նրա հնարավոր կապը։
Հիշեցնենք, որ անհայտ տղամարդը հոկտեմբերի 17-ի առավոտյան ռումբ էր պայթեցրել Աբխազիայ պետական հեռուստառադիոընկերության շենքի մոտ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



