Թուրքիայում 4,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
SOCIETYԹուրքիայի Էլյազըզ (հայկական Խարբերդ) նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քարաքոչան գավառում, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,4 բալ:
Էպիկենտրոնը գտնվել է երկրակեղևից 13,05 կիլոմետր խորության վրա: Ցնցումները զգացվել են նաև հարակից շրջաններում, մասնավորապես Բինգյոլում (հայկական Բյուրակն): Զոհերի, վիրավորների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



