Վիգեն Սարգսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանական ոլորտի համագործակցության հարցեր
SOCIETYՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Վիգեն Սարգսյանին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար,Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ դրանք կշարունակեն հաջողությամբ զարգանալ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:



