Իրաքի վարչապետը եւ Իրաքյան Քրդստանի ղեկավարը համաձայնեցրել են Մոսուլի գործողությունն սկսելու ժամանակը
INTERNATIONAL NEWSԻրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի, երկրի վարչապետ Հեյդար ալ Աբադիի եւ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի միջեւ համաձայնեցվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից իրաքյան Մոսուլի ազատագրման ցամաքային գործողությունն սկսելու ժամանակը: Այդ մասին ասված Է հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 17-ին զետեղվել Է ինքնավար տարածաշրջանի ղեկավարի դիվանատան պաշտոնական Էջում:
«Անցած գիշեր ժամը 00:00-ին հեռախոսազրույց Է տեղի Է ունեցել քրդական տարածաշրջանի ղեկավարի եւ Իրաքի վարչապետի միջեւ,-նշվում Է հաղորդագրության մեջ:-Կողմերը քննարկել են Մոսուլի ազատագրման գործողությունը եւ սահմանել ճակատամարտն սկսելու ժամը»: Դրանում նաեւ նշվում Է, որ ալ Աբադին եւ Բարզանին պայմանավորվել են «փեշմերգայի» (քրդական զինված կազմավորումներ) եւ իրաքյան բանակի գործողությունների «լիակատար կոորդինացման եւ համագործակցության» շուրջ:
Մոսուլը 2014 թվականից մնում Է ԻՊ-ի գլխավոր հենարանը: Իրաքի զինվորականները եւ նրանց դաշնակիցները, այդ թվում՝ ժողովրդական աշխարհազորը, վերջին ժամանակներս նախապատրաստվում Էին վճռական հարձակման: Հոկտեմբերի լույս 17-ի գիշերը Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել Է ԻՊ-ից իրաքյան Մոսուլի ազատագրման ռազմական գործողությունն սկսելու մասին:
Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ գործողությանը մասնակցող ցամաքային ստորաբաժանումների անձնակազմի թվաքանակը գերազանցում Է 60 հազարը: Նրանց աջակցություն Է ցուցաբերում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան, կառավարական օդուժը, ինչպես նաեւ հրետանին:
Կառավարական ուժերի կազմում են Իրաքի բանակի զինծառայողները, հակաահաեկչական ստորաբաժանումները, համերկրային եւ տեղական ոստիկանության աշխատակիցները, քրդական «փեշմերգա» ռազմականացված կազմավորումները, շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» աշխարհազորը, տեղի սուննի ցեղերի աշխարահազորը:
2014 թվականի հունիսին գրեթե առանց դիմադրության ծայրահեղականներին հանձնված Մոսուլում ներկայում գտնվում Է շուրջ 1,3 մլն մարդ: Նրանց պատանդի վիճակում են պահում ԻՊ-ի 6 հազարից ավելի զինյալներ: Արմատական իսլամիստներն այդ բնակավայրը համարում են իրենց մայրաքաղաքն Իրաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



