Ռուս-ադրբեջանական հարաբերությունները դինամիկ զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով. Պուտին
POLITICSԱդրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կապված Ադրբեջանի անկախության 25-ամյակի հետ:
Իր նամակում Պուտինը նշել է. «Քառորդ դարում Ադրբեջանը համընդհանուր ճանաչված հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական ու գիտատեխնիկական զարգացման հարցերի լուծման ոլորտում:
Ձեր երկիրը իրավամբ զգալի հեղինակություն է վայելում միջազգային արենայում: Գոհունակությամբ ընդգծում եմ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որոնք հենված են բարիդրացիության ու փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթների վրա, դինամիկ զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք հետագայում նույնպես կամրապնդենք կառուցողական երկկողմ կապերը բոլոր ուղղություններով, ինչպես նաև միջազգային գործերում ջանքերի համակարգումը»:



