Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիան ԼՂ հակամարտության կարգավորման գործում անելիք չունի. Շարմազանովը արձագանքել է Լավրովին

POLITICS

 Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և հարցը դուրս բերել փակուղուց: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը՝ Թուրքիան ԼՂ հակամարտության կարգավորման ործընթացում անելիք չունի մի շարք պատճառներով: «Թուրքիան համանախագահ երկիր չէ, իսկ համանախագահը կարող է փոխվել միան կոնսենսուսով, իսկ դրան մենք դեմ ենք: Ինչո՞ւ ենք մենք դեմ, որովհետև Թուրքիան այս տարիների ընթացքում ունեցել է միակողմանի, ադրբեջանամետ դիրքորոշում, իսկ երբեմն նաև հանցագործ դիրքորոշում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ԱԺ փոխնախագահը:

Նա ՌԴ ԱԳ նախարարին հիշեցրեց ապրիլի 22-ին Երևանում հնչեցրած իր իսկ խոսքերն այն մասին, որ քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի կոչերը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին: «Թուրքիայի նման գործելաոճը դեմ է խաղաղ կարգավորման գործընթացին և Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական կարծիքին: Պարոն Լավրովն այդ ժամանակ նաև ասաց, որ Թուրքիայի գործելաոճը ոչ թե հարցի խաղաղ կարգավորման, այլ ռազմական կարգավորման կոչ էր: Մենք Լավրովի՝ ապրիլի 22-ին տված գնահատականի հետ լիովին համամիտ ենք: Այո, այս տարիների ընթացքում և քառօրյա պատերազմի ըն թացքում Թուրքիան ցուցաբերել է բացառապես հանցագործ, ադրբեջանամետ, պատերազմ հրահրելու դիրքորոշում, և Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Որովհետև մեր նպատակը, հուսով եմ նաև համանախագահ երկրների նպատակը մեկն է՝ փոխզիջումների արդյունքում հասնել խաղաղ կարգավորման, այլ ոչ թե ռազմական լուծման»,- ընդգծեց Շարմազանովը:

Հարցին, ի՞նչ է նշանակում, երբ նման հայտարարություն է հնչում ՌԴ ԱԳ նախարարի շուրթերից, ՀՀ ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահի շուրթերից էլ հնչում է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ոչ մի անելիք չունի: Մենք անկախ պետություն ենք և թույլ չենք տա, որպեսզի Թուրքիայի ռազմատենչ և ադրբեջանամետ դիրքորոշումները լինեն խաղաքարտեր: Թուրքիան անելիք չունի, որովհետև այդ երկիրը նախ պետք է իրականացնի իր պարտավորությունները: Շատ ավելի ճիշտ և ամբողջական կլիներ, որպեսզի միջազգային հանրույունը Թուրքիային ստիպեր կատարել իր կողմից ստանձնած ցյուրիխյան պարտավորությունները: Թուրքիան նաև պետք է ապաշրջափակի Հայաստանը»:

Հարցին՝ այս ամենը չի նշանակում, որ Թուրքիան և Ռուսաստանն այդ հարցում համաձայնության են եկել՝ հաշվի առնելով, որ այդ մասին խոսել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, Շարմազանովը կոչ արեց ուշադրություն չդարձնել թուրքական դիվանագիտության կեղծ տեղեկատվությանը: «Թուրքիան այս տարածաշրջանում իր դերն ավելացնելու խնդիր ունի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան այսօր գնում է քաղաքական մեկուսացման ճանապարհով՝ այդ երկիրը ցանկանում է ցույց տալ, որ ինքը կա: Իհարկե, Թուրքիան խաղացողներից մեկն է, սակայն այն, որ նա ա նելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործում, փաստ է: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չեն համաձայնի, որ Թուրքիան որևէ կերպ դերակատարում ունենա կարգավորման հարցում»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

 

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya