Բորիս Ջոնսոնը Մոսկվայից պահանջել Է նպաստել Սիրիայի շուրջ բանակցությունների վերսկսմանը Ժնեւում
POLITICSՌուսաստանը պետք Է նպաստի Ժնեւում Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին վերադառնալուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը ԵՄ-ի խորհրդի՝ Լյուքսեմբուրգի նիստի սկսվելուց առաջ:
«Ես դիմում եմ ռուս ժողովրդի մեծահոգությանը, որպեսզի նրանք այլ ճանապարհ ընտրեն, եւ մենք այդպիսով կարողանանք բանակցությունների վերադառնալ Ժնեւում»,- լրագրողներին ասել Է Ֆորին օֆիսի ղեկավարը Լյուքսեմբուրգում Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարների նիստին ժամանելուց հետո:
«Հալեպի փրկումը կախված Է Ասադի ռեժիմից, որը գործում Է ռուսների հետ համատեղ, այդ նրանք պետք Է դադարեցնեն այս ամենը»,-ասել Է Ջոնսոնը: «Մենք այսօր դրա կարիքն ունենք, եւ դա մենք կքննարկենք»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



