Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածների մոտ արձանագրվել է դրական տեղաշարժ
SOCIETYՄոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից Ռուսաստանի Դաշնությունում շարունակում է բուժում ստանալ Հայաստանի 4 քաղաքացի։
Նրանցից 2-ը` տղամարդ և կին, տեղափոխվել են Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոց։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Երկուսի մոտ էլ առկա են կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ։ Առավոտյան համայցից հետո ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նրանց տեղափոխել են հիվանդասենյակ։
Տուժած մյուս երկու տղամարդիկ շարունակում են բուժումը Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, բոլորի մոտ արձանագրվել է դրական տեղաշարժ։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



