Ուկրաինայում ջրիմուռներն աղի լիճը վարդագույն են ներկել (լուսանկարներ)
LIFEDunaliella կոչվող ջրիմուռները գեղեցիկ վարդագույն գույնով են ներկել Ուկրաինայում գտնվող Կոյաշսկոյե աղի լիճը, գրում է Daily Mail-ը։
Լիճը լուսանկարել է 37-ամյա Սերգեյ Անաշկևիչը, ով կարողացել է նկարել գույների փոփոխությունը լճի տարբեր հատվածներում։
Նա պատմել է, որ մի քանի րոպե ջրին մոտ գտնվելուց հետո աղի պատճառով ամբողջ սարքավորումները, հագուստն ու մարմնի բաց հատվածները պատվել են բարակ թաղանթով։
Լճին նայելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես դրա մեջ արյուն է լցված։
Լիճը Սև ծովին շատ մոտ է գտնվում` Կերչի թերակղզում, սակայն դրանք միմյանցից բաժանում է մի փոքրիկ հողատարածք։
Dunaliella ջրիմուռներն աղի ջրում չափազանց արագ են բազմանում։












Աղբյուրը՝ Tert.am
X
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



