Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վլադիկավկազի հիվանդանոցում բուժում ստացող հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած եւ Վլադիկավկազի հիվանդանոցում բուժօգնություն ստացող 8 տուժածից եւ ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը Վլադիկավկազից տեղեկացնում է, որ տեղի 3 կլինիկայում այս պահի դրությամբ բուժվում է 8 տուժած։ Նրանցից 4­-ը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ ռուս տղաներ են, ովքեր Հայաստան էին գալիս կարատեի մրցումներին մասնակցելու համար։ Մյուս 4-ը՝ երեք տղամարդ և մեկ կին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Նրանցից երեքը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկն այսօր է տեղափոխվել հիվանդասենյակ։

Վարդան Վարդազարյանը հեռախոսով հայտնել է, որ երեկ երեկոյան Վլադիկավկազ հասնելուն պես առաջինն այցելել են Մանկական հանրապետական կլինիկայում բուժվող տղաներին և ծանոթացել նրանց առողջական վիճակին, բուժման ընթացքին։ 

Այնուհետև ՀՀ ԱՆ արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանի հետ եղել են Վլադիկավկազի Հանրապետական կլինիկական հիվանդանոցում, որտեղ բուժվող ՀՀ քաղաքացի երկու տղամարդն էլ ունեն բազմակի կոտրվածքներ, այդ իսկ պատճառով գտնվում են մշտական անզգայացման տակ։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր։ 

Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ 2 քաղաքացիներից 1-­ը պետք է վիրահատվի, իսկ մյուսը լրացուցիչ համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն է անցնելու։ 

Վարդան Վարդազարյանը շեշտեց, որ բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Նախարարության աշխատակիցները Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարարության և հիվանդանոցների մասնագետների հետ քննարկել են մեր հայրենակիցների բուժման ընթացքը և հետագա տեղափոխման հարցերը։

 

Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են