Թրամփը Քլինթոնի կողմնակիցներին մեղադրել է կուսակցության գրասենյակը հրկիզելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետականներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը դեմոկրատներից իր մրցակցուհու՝ Հիլարի Քլինթոնի կողմնակիցներին մեղադրել Է Հյուսիսային Կարոլինայում կուսակցության գրասենյակը հրկիզելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հիլարի Քլինթոնին ու դեմոկրատներին ներկայացնող անասունները հրկիզել են մեր գրասենյակը Օրինջի օկրուգում, որովհետեւ մենք հաղթում ենք»,- գրել Է նա իր Twitter-ում:
Միջադեպը տեղի Է ունեցել Հիլսբորո քաղաքում: Ինչ-որ մեկը հրկիզիչ հեղուկով շիշ Է նետել կուսակցության օկրուգային բաժանմունքի կենտրոնակայան: Այրվել Է կահույքն ու ինտերիերը, տուժածներ չկան:
Հարեւան պատին ինչ-որ մեկը մակագրություն Է արել. «Նացիստ հանրապետականներ, դուրս կորեք քաղաքից, այլապես ավելի վատ կլինի»:
Քլինթոնը հանրապետականնների գրասենյակի վրա կատարված հարձակումը որակել Է «սարսափազդու եւ անընդունելի»:



