Կվիրիկաշվիլին վերստին կգլխավորի Վրաստանի կառավարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը, որը մեծամասնություն Է ստացել խորհրդարանական ընտրությունների արդյունքում, հանրապետության գործող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին կառաջադրի կառավարության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հում անելով «Գրուզիա Online»-ին, հայտնել Է «Վրացական երազանքի» քաղխորհդրի անդամ Մամուկա Մդինարաձեն:
«Մեր թիմը Վրաստանի վարչապետի պաշտոնում տեսնում Է Գեորգի Կվիրիկաշվիլիին, քանի որ նա լավագույն վարչապետն Է Վրաստանի համար»,- պարզաբանել Է Մդինարաձեն: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ նոր կառավարությունում պլանավորվում են որոշ փոփոխություններ:
«Կառավարությունում կլինեն որոշակի փոփոխություններ, բայց ոչ արմատական: Այդ հարցում մենք հստակություն կմտցնենք այն բանից հետո, երբ հասկանանք՝ ովքեր են լինելու Վրաստանի խորհրդարանում»,- ասել Է նա:
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետն ընտրություններից անմիջապես հետո պաշտոնաթող Է լինում: Խորհրդարանում 76-ից ավելի տեղ ստացած կուսակցությունը ներկայացնում Է վարչապետի պաշտոնի իր թեկնածուին, որը ձեւավորում Է նոր կառավարությունը:



