Օլանդը չի պատրաստվում «թուլացնել ճնշումը» Մոսկվայի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հավաստել Է Հալեպում կրակի դադարեցման անհրաժեշտությունը եւ այն, որ ինքը չի պատրաստվում «թուլացնել ճնշումը» Սիրիայի իշխանություններին աջակցող Մոսկվայի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
«Լոզանի բանակցությունները բերեցին հիմնական սկզբունքների ըմբռնմանը: Բայց անհրաժեշտությունը, առաջնահերթ խնդիրը ռմբակոծումների դադարեցումն Է, զինադադարը, հումանիտար օգնությունը եւ բանակցություններ սկսելը»,- հայտարարել Է Օլանդը Ebra խմբին տված հարցազրույցում, որը տարածաշրջանային մի քանի հրատարակությունների սեփականատերն Է:
«Դա հենց այն Է, ինչը Ֆրանսիան առաջարկեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, բայց Ռուսաստանը վետո դրեց: Վլադիմիր Պուտինը չի ցանկանում լրջորեն քննարկել Սիրիան: Ես դրան պատրաստ եմ ցանկացած պահի, բայց ես չեմ թուլացնի ճնշումը»,- հավելել Է Օլանդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



