Հնդկաստանում 19 մարդ է զոհվել հրմշտոցից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի Վարանասի քաղաքում հինդուիստական արարողությունից առաջ տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով 19 մարդ է զոհվել։ Ոստիկանության տվյալներով , եւս 25 մարդ զանազան վնասվածքներ է ստացել, հայտնում է BBC–ն։
Հրմշտոցը տեղի է ունեցել կամրջի վրա, որը տանում է դեպի արարողության անցկացման վայր։ Ոստիկանության պարզաբանումներով՝ կազմակերպիչները նախապես հայտնել էին, որ մոտ 3 հազար մարդ է մասնակցելու արարողությանը, բայց մինչեւ միջոցառման սկիզբն այնտեղ արդեն շուրջ 70 հազար ուխտագնաց էր հավաքվել՝ հինդուիստ գուրու Ջայ Գուրուդեւի հետնորդները։
Ոստիկանությունը դեռ չի հայտնել, թե հատկապես ինչն է հրմշտոցի պատճառ դարձել , ըստ հնդկական լրատվամիջոցների, հրմշտոցը սկսվել է , երբ ոստիկանությունը փորձել է բեռնաթափել կամուրջը՝ մարդկանց հոսքն այլ ուղղությամբ շրջելով։ Այդ ժամանակ ամբոխում ինչ -որ մեկն ասել է, որ կամուրջը փլվում է, որից հետո տագնապ ու հրմշտոց է սկսվել։



