ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Լոզանում կայացած հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոզանում կայացած հանդիպան բոլոր մասնակիցները հաստատել են, որ հավատարիմ են Սիրիան որպես ամբողջական ու աշխարհիկ պետություն պահպանելու դիրքորոշմանը, այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում՝ Շվեյցարիայում նախարարական հանդիպման արդյունքներին վերաբերող մեկնաբանության մեջ։
«Հրադադարի ռեժիմի վերականգնման ու հաջող իրականացման, հումանիտար մուտքի ապահովման երաշխիքը չափավոր ընդդիմության ջոկատների տարբերակումն է «Ջաբհաթ Ֆաթհ աշ Շամ»-ի զինյալներից ու դրա հետ կապեր ունեցող մյուս ահաբեկչական խմբավորումներից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 15-ին Լոզանում կայացել է Սիրիային նվիրված նախարարական հանդիպում «նեղ ձեւաչափով»՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի ու Սիրիայի հարցով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ դեսպան Ստեֆան դե Միստուրայի մասնակցությամբ։



