Օրվա բաղադրատոմսը.Չիպս միկրոալիքային վառարանում
ԼԱՅՖՊատրաստման եղանակ
- Չիպս պատրաստելը հատկապես արագ է ստացվում միկրոալիքային վառարանի շնորհիվ: Կարտոֆիլը լվանում ենք, մաքրում: Չորացնում ենք թղթե անձեռոցիկով: Օղակաձև շատ բարակ կտրատում ենք: Միկրոալիքային վառարանի ափսեն թեթևակի ձիթայուղում ենք: Կարտոֆիլի օղակները մեկ շերտով փռում ենք վրան: Վրան թեթևակի աղ և պապրիկա ենք ցանում:
5 րոպե եփում ենք միկրոալիքային վառարանում: Կարտոֆիլը պետք է թեթևակի վարդագույն դառնա: Կարտոֆիլի հաջորդ շերտը փռելիս արդեն ափսեն յուղելու կարիք չկա: Կարելի է նույնը անել նաև ընդհանրապես առանց ձիթայուղելու՝ կարտոֆիլի տակ յուղաթուղթ փռելով:
- Ահա և վերջ:

Թեև տվյալ բաղադրատոմսում չիպս պատրաստելիս որպես համեմունք օգտագործել ենք աղ և պապրիկա, սակայն ոչինչ չի խանգարում, որ ըստ ճաշակի ավելացնենք կամ պակասեցնենք համեմունքները:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել



