Հնդկաստանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի Գոա նահանգում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի արդեն 8-րդ գագաթնաժողովը, գրում է ռուսական https://lenta.ru կայքը:
Գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությունները տեղի են ունենում Taj Exotica հյուրանոցում:
Անդամ երկրների ղեկավարները նախ կհանդիպեն առանձին, այնուհետև նախատեսված են ԲՐԻԿՍ-ի գործնական խորհրդի հետ բանակցություններ, որոնց կմասնակցեն անդամ երկրների պատվիրակությունները:
Դրանից հետո նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում, որոնց թվում է «Գոայի հայտարարությունը»` մոտ ապագայում անդամ երկրների համատող գործողությունների ծրագիրը:
Երեկոյան անդամ երկրների ղեկավարները Leela հյուրանոցում կհանդիպեն «բենգալյան ծոցի երկրների բազմաճյուղ տեխնիկական և տնտեսական համագործակցության նախաձեռնության» միության անդամ երկրների ղեկավարների հետ: Միության կազմում են Հնդկաստանը, Նեպալը, Թաիլանդը, Բանգլադեշը, Շրի-Լանկան, Բուտանը և Մյանման:
Նշենք, որ ԲՐԻԿՍ-ի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը:
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։ Այս երկրների բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարևոր դերը։



