Քերրի. Լոզանում համառորեն աշխատում են Հալեպում իրավիճակի կարգավորման ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Սիրիայի հարցով բազմակողմանի հանդիպման մասնակիցները համառորեն աշխատում են Հալեպում իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
Նախարարական մակարդակով հանդիպմանը ներկա լրագրողներից մեկը հարցրել է, թե ինչ կարող են նրանք ասել հալեպցիներին: «Մենք համառորեն աշխատում ենք»,- ասել է Քերրին:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հանդիպումը շարունակվում է արդեն 3 ժամ:
Բանակցություններին մասնակցում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ՄԱԿ՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան եւ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Կատարի, Հորդանանի, Եգիպտոսի, Իրաքի արտգործնախարարները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



